Григор Кекчян на получении приза Лучший артист Новой волны-2015 по версии Woman.ru

Գրիգոր Կյոկչյանը «Նոր ալիք-2015»-ի լավագույն արտիստ է ճանաչվել` ըստ Woman.ru-ի

1593
(Թարմացված է 17:52 12.10.2015)
Կայքն ամեն տարի անցկացնում է նմանատիպ մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի –Sputnik. «Նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը ռուսական հեղինակավոր Woman.ru կայքում հանդիսատեսի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «լավագույն արտիստ» անվանակարգում։

Կայքն ամեն տարի անցկացնում է նմանատիպ մրցույթ, որում նախորդ տարի հաղթող էր ճանաչվել Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը։

Հիշեցնենք, որ Սոչիում ավարտված «Նոր Ալիք-2015» երիտասարդ կատարողների մրցույթին մասնակցում էր 12 երկրից 15  ներկայացուցիչ, այդ թվում` Հայաստանից:

Հայաստանը մրցույթում այս տարի ներկայացրեց Գրիգոր Կյոկչյանը, ով երեք համերգի արդյունքում հավաքեց 265 միավոր՝ զբաղեցնելով 7–րդ հորիզոնականը:

Նշենք, որ համերգին դահլիճում էր և Կյոկչյանին աջակցում էր Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

«Նոր Ալիք-2015»-ում հաղթող է ճանաչվել Խորվաթիան ներկայացնող Դամիր Կեձոն:

1593