00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԳՆ. Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը պատերազմի դեպքում

© Sputnik / Асатур ЕсаянцЗадние МИД Армении
Задние МИД Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը համաձայն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` սահմանում խախտումների հետաքննության իրականացման առաջարկի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, չորեքշաբթի կառավարության հարցուպատասխանի ընթացքում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Եթե բանակցությունները չշարունակվեն, և խոսք կլինի ռազմական գործողությունների մասին, ապա Հայաստանը` որպես Արցախի անվտանգության երաշխավոր, համապատասխան քայլեր կձեռնարկի` ներառյալ Արցախի անկախության ճանաչումը»,– ասել է Նալբանդյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտում է ոչ առաջին անգամ, դա արվում է մշտապես, իսկ վերջին ժամանակ` ավելի ակտիվ։

Նախարարն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանդես են եկել համապատասխան նպատակաուղղված հայտարարություններով այն մասին, թե ով է խախտումների մեղավորը, և հայտարարում են իրավիճակի վերահսկողության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին։

«Հայաստանը համաձայն է նոր առաջարկության հետ, սակայն Ադրբեջանը դրան դեմ է, ինչի կապակցությամբ խախտումների և միջադեպերի պատասխանատվությունը պաշտոնական Բաքվի վրա է»,– ասաց Նալբանդյանը։

ОБСЕ - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խստորեն դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտում հրետանու կիրառումը
Նա հայտնեց, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նամակ է գրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` առաջարկելով լրացուցիչ ջանքեր ձեռնարկել հրադադարի մեխանիզմների ամրապնդման համար և պահանջել, որ Ադրբեջանը համաձայնի դրանց։

Ըստ նրա` համանախագահների նախաձեռնությանը կողմ են ոչ միայն միջազգային կառույցները, այլ նաև ԱՄՆ–ի խորհրդարանականները և կոնգրեսականները։

«Մենք նաև ողջունում ենք նման նախաձեռնությունը, քանի որ ինքներս ենք կոչ անում անհրաժեշտ քայլեր կատարել հրադադարի ռեժիմի ամրապնդման, առաջնային գծից դիպուկահարներին հետ տանելու, համապատասխան մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ, սակայն այդ նախաձեռնությանը դեմ է Ադրբեջանը»,– ասել է Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Լրահոս
0