ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի– Sputnik. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը շաբաթ օրը կայացած նիստի ժամանակ նոր կառույցի` Համահայկական խորհրդի ստեղծման մասին որոշում է կայացրել։
Ինչպես լրագրողներին հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը, Համահայկական խորհրդի ուշադրության կենտրոնում կլինեն աշխարհասփյուռ հայության խնդիրները։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին կայացած Հայաստան–Սփյուռք համաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է քննարկել մշտապես գործող համահայկական մարմնի ստեղծումը, որը կզբաղվի աշխարհասփյուռ հայության հարցերով։
Վիգեն Սարգսյանն ավելացրեց, որ այս տարի իրականացված համատեղ աշխատանքը ցույց տվեց իր արդյունավետությունը։
«Հետևաբար նշված հարցերը քննարկելիս հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ հանդես եկան համապատասխան աշխատանքների անցկացմանը։ Ձևավորվել է հատուկ խումբ` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ», – ասաց Սարգսյանը։
Խմբի քարտուղարը Վիգեն Սարգսյանն է։
Համահայկական խորհրդի առաջին նիստը
«Համագործակցելով բոլոր կառույցների և սփյուռքի հետ` մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Համահայկական խորհրդի առաջին նիստը կազմակերպվի հաջորդ տարի` Հայաստանի անկախության 25–րդ տարեդարի կապակցությամբ», – ավելացրեց Սարգսյանը։
Նա նշեց, որ շուտով կանցկացվի լրացուցիչ նիստ, որի ընթացքում կամփոփվեն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները, ինչպես նաև կվերլուծվեն բոլոր ծրագրերը։
Ցեղասպանության հետևանքները վերացնելու խնդիրները
Այնուհետև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Սերժ Սարգսյանին փոխանցեց Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական խնդիրների փաթեթը։ Հարությունյանի խոսքով` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացվել է իր գլխավորած փորձագիտական հանձնաժողովի զեկույցը։
«Հանձնաժողովը դիմել էր Իրավաբանների համահայկական համաժողովին` Ցեղասպանության խնդիրներին վերաբերող խնդիրների հարցում աջակցություն ստանալու համար», – ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ դեռևս այս տարվա հունիսին ստեղծվել է այդ հարցերով զբաղվող հատուկ գիտահետազոտական կենտրոն, որը գլխավորել է ՀՀ ՍԴ–ի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը։
«Կենտրոնին հաջողվել է մշակել իրավական հարցերի փաթեթ, որը ես պաշտոնապես փոխանցել եմ նախագահին։ Այս փուլում այն հրապարակման ենթակա չէ», – նշեց Հարությունյանը։
Նա ավելացրեց, որ փաթեթը կքննարկվի նոյեմբերի 20–21–ին, ինչից հետո որոշ առաջարկներ կներկայացվեն հանրությանը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել


