Плакат армяно-российско-грузинской комедии Без границ

«Առանց սահմանների» ֆիլմի պրեմիերան. զգացմունքներն ազգություն չեն ճանաչում

2523
(Թարմացված է 17:45 12.10.2015)
Կատակերգության սյուժեում զարմանալիորեն միահյուսվում են տարբեր տարիքի և ազգությունների մարդկանց սիրային պատմությունները

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռեժիսորներ Կարեն Հովհաննիսյանի, Ռոման Պրիգունովի և Ռեզո Գիգինեշվիլու նոր «Առանց սահմանների» ֆիլմի երևանյան պրեմիերան կայացավ սեպտեմբերի 25-ին։

«Առանց սահմանների» ռոմանտիկ կոմեդիայի դեպքերը սկսվում են Մոսկվայի օդանավակայանում, որտեղից գլխավոր հերոսները ուղևորվում են հետաքրքիր ճամփորդության: Այցելում են Հայաստանի գեղեցիկ լեռնային հովիտները, սուզվում են Թբիլիսիի կանաչ փողոցների և Մոսկվայի տոնական լույսերի մեջ: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են` Ալեքսանդր Պալ, Աննա Չիպովսկայա, Իվան Յանկովսկի, Եգոր Կորեշկով, Միլոշ Բիկովիչ, Մարիա Շալաևա, Ռավշանա Կուրկովա, Հրանտ Թոխատյան, Սայերա Սաֆարի, Ռոման Մայակին, Իննա Չուրիկովա, Օլեգ Բասիլաշվիլի և այլք:

Սերը չի ճանաչում սահմաններ ու պայմանականություններ, տարիք ու ազգություն: Վառ ու կրքոտ, միամիտ ու անհեթեթ, հուզիչ ու տխուր, երջանիկ ու անխոհեմ սիրո մասին պատմում են հայտնի ռեժիսորներ Ռեզո Գիգինեիշվիլին («Տապ», «Սեր ակցենտով»), Ռոման Պրիգունովը («Դուխլես», «Դուխլես 2») և Կարեն Հովհաննիսյանը («Հինգ հարսնացուներ»):

Ֆիլմի պրեմիերային ցուցադրությունները կկայանան այն բոլոր քաղաքներում, որտեղ կատարվել են ֆիլմի դեպքերը` Մոսկվայում, Թբիլիսիում, Երևանում և Ալմաթիում:

2523