00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

25–ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

Բաժանորդագրվել
Տ.Մ–ն Ա.Գ.–ին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն վերջինից մերժում ստանալուց հետո դեմքի շրջանում ապտակներ հասցնելով` նրա նկատմամբ բռնություն է գործադրել

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Երևանաբնակ 25-ամյա Տ.Մ.–ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ա.Գ.–ի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել։

Ինչպես նշված է Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում, Տ.Մ.–ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ա. Գ.–ի կամքին հակառակ, վերջինիս նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի միջոցով իր սեռական կրքերին հագուրդ է տվել խաթարված ձևով։

2014 թվականի հուլիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Դատական գործում նշված է, որ Տ.Մ.–ն աշխատանքի տեղավորելու պատրվակով ծանոթացել է Ա. Գ.–ի հետ, որից հետո 2014թ. հունիսի 21-ին, ժամը 14:00-ի սահմաններում Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ հանդիպել է նրան, իր կողմից շահագործվող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով միասին գնացել են Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու ծառախիտ հատված, որտեղ ավտոմեքենայից դուրս են եկել և Ա.Գ.–ի կամքին հակառակ գրկել և համբուրել է նրան: Այնուհետև կրկին նստել են ավտոմեքենայի մեջ, որտեղ Ա.Գ.–ին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն վերջինից մերժում ստանալուց հետո դեմքի շրջանում ապտակներ հասցնելով` նրա նկատմամբ բռնություն է գործադրել:

Նախաքննության ժամանակ լրացուցիչ հարցաքննության ընթացքում Ա.Գ.–ն հրաժարվել է մինչ այդ տված իր նախաքննական ցուցմունքներից և հայտնել, որ իր և Տ.–ի միջև տեղի ունեցածը կատարվել է փոխադարձ համաձայնությամբ: Տ.Մ.–ն սեռական բնույթի գործողություններ կատարելիս իր նկատմամբ բռնություն չի գործադրել, սակայն դրանից անմիջապես հետո իրեն մեքենայից դուրս է հանել և վարելով մեքենան հեռացել է ու իրեն թողել փողոցում, որից ելնելով էլ ինքը վիրավորվել է, որոշել է պատժել նրան և դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ Տ.Մ.–ն իր նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ և ծեծել է իրեն: Իր ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ հայտնել է, թե դրանցից ակնակապճի վնասվածքը ստացել է տանը հոր` Վ. Գ.–ի հարվածի հետևանքով:

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ, 357-360-րդ, 365-րդ, 369-373-րդ հոդվածներով` դատարանը վճռել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով:

Դատարանը Տ.Մ–ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողել է  անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:

Լրահոս
0