Араратская долина в Армении

Մինչև ամսվա վերջ օդերևութաբանները Հայաստանի մի շարք մարզերում կանխատեսում են անձրև և ամպրոպ

606
(Թարմացված է 17:44 12.10.2015)
Մինչև ամսվա վերջ սպասվում է ջերմաստիճանի որոշակի նվազում

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի– Sputnik. Սեպտեմբերի 25–29–ը երեկոյան ժամերին և գիշերը Հայաստանի որոշ մարզերում սպասվում է կարճատև անձրև, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2–5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրը կնվազի 2–3 աստիճանով։ Երևանում ուրբաթ և շաբաթ օրերին օդի ջերմաստիճանը կկազմի զրոյից բարձր 28–31աստիճան, իսկ հետագա երեք օրերին կնվազի 1–2 աստիճանով։

Այժմ Երևանում պարզ եղանակ է, օդի ջերմաստիճանը զրոյից բարձր 24 աստիճան է։

606