руководитель исследовательского центра Альтернатива Татул Манасерян

Փորձագետ. Հայաստանին շահավետ է Ռուսատսանի հետ առևտուրն իրականացնել ռուբլով

189
(Թարմացված է 17:43 12.10.2015)
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` մինչ միասնական արժույթին անցնելն անհրաժեշտ է ներդաշնակեցնել Հայաստանի և ՌԴ–ի դրամավարկային քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի ռուբլով իրականացնելու անցումը շատ շահավետ կլինի հայկական կողմի համար, կարծում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքերով` խոսակցությունն այն մասին, որ հայ–ռուսական առևտուրը պետք է սպասարկվի ազգային արժույթով, երկար ժամանակ է արդեն տարվում է, ընդ որում Ռուսաստանը  Ռուսաստանը կարող եր Հայաստանին վարկ տրամարդել ռուբլով, ինչը շատ շահավետ կլիներ վերջինիս համար

«Հայաստանի վարչապետը ժամանակին և ճիշտ է ասել դրա մասին։ Մեզ շատ ձեռնտու է ռուսական ռուբլին, քանի որ այսօրվա դրությամբ այն արժեզրկվել է, և եթե մենք կարողանանք հումք և էներգակիրներ ներկրել ռուբլով դա շատ օգտակար կլինի մեզ համար», – նշել է փորձագետը։

Ընդ որում, Մանասերյանն ընդգծեց, որ մինչ միասնական արժույթին անցնելն անհրաժեշտ է ներդաշնակեցնել Հայաստանի և ՌԴ–ի դրամավարկային, հարկաբյուժետային քաղաքականությունը, ինչին պետք է նպաստեն երկկողմ կապերը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ առաջարկել է ԵՏՄ երկրներին անցում կատարել ռազմավարական ապրանքների առևտրի հաշվարկներն իրականացնել ռուբլով` հրաժարվելով դոլարին կապված մնալուց։

189