Гора Арагац в Армении

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները Արագած են բարձրացել

241
Միջոցառումը նվիրված է եղել Համաշխարհային մեծ պատերազմի հաղթանակին և Երկրորդ համաշխարհայինի ավարտին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանության և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ սեպտեմբերի 19-20-ին բարձրացել են Արագած լեռան չորս գագաթները։ Այս մասին հայտնում է ռուսական դեսպանության մամուլի ծառայությունը։

Միջոցառումը նվիրված է եղել Համաշխարհային մեծ պատերազմի հաղթանակին և Երկրորդ համաշխարհայինի ավարտին։

Նրանք Արագածի գագաթ են բարձրացրել Հաղթանակի դրոշի կրկնօրինակը։

Արագածը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետն է, բարձրությունը՝ 4090.1 մետր։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր),  այնուհետև արևմտյանը՝ 3995.3 մետր, արևելյանը՝ 3908.2 մ և հարավայինը՝ 3887,8 մ։

241