00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է դարձել, թե ինչից էին թունավորվել Արարատի մարզի աշակերտները

Բաժանորդագրվել
Արարատի մարզային սննդի անվտանգության տեսչության նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կարտոֆիլով կարկանդակի, չամիչով բուլկու, գաթայի և խաչապուրու մեջ աղիքային ցուպիկներ են եղել

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի դպրոցականների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։ Այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

2015թ.–ին սեպտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ «Սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի 40, Այգեզարդ գյուղի միջնակարգ դպրոցի 8 աշակերտ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որով անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գործող անհատ ձեռներեցներից մեկը, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրերի հիման վրա Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցներին մատակարարել է հացաբուլկեղեն, այդ թվում՝ Բաղրամյան գյուղի դպրոցին՝ հոթ-դոգ, կարտոֆիլով կարկանդակ, կեքս, չամիչով բուլկի, երկու տեսակի գաթա և խաչապուրի, իսկ Այգեզարդ գյուղի դպրոցին՝ խաչապուրի, կարտոֆիլով կարկանդակ, կեքս և չամիչով բուլկի, որոնք դպրոցի ընդմիջման ժամերին վաճառվել են դպրոցականներին:

Որոշ ժամանակ անց հոթ-դոգ և կարտոֆիլով կարկանդակ գնած աշակերտները դժգոհել են սրտխառնոցից, թուլությունից և տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց։

Դեպքի վայրի զննությամբ թվարկված հացաբուլկեղենից վերցվել են նմուշներ, իսկ հացաբուլկեղենի պատրաստման և իրացման գործում առնչություն ունեցած անձանցից՝ համապատասխան քսուքներ՝ հետազոտություններ անցկացնելու նպատակով։

Արարատի մարզային սննդի անվտանգության տեսչության նախնական ուսումնասիրության արդյունքներով կարտոֆիլով կարկանդակի, չամիչով բուլկու, գաթայի և խաչապուրու մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ, որոնք մարդկային սանիտարահիգիենիկ պայմանների չպահպանման արդյունք են:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Լրահոս
0