Новый пассажирский авиалайнер Airbus A350 XWB прибыл в московский аэропорт Шереметьево

Մոտ 20 ավիաընկերություններ ծանոթացել են Հայաստանի «բաց երկնքին»

173
World Routes 2015 գագաթնաժողովի շրջանակում հայկական պատվիրակության անդամները բանակցություններ են անցկացրել ավելի քան երկու տասնյակ ավիաընկերությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ներկայացրել է իր ավիացիոն շուկայի հեռանկարները World Routes 2015 միջազգային 21–րդ համաժողովում, որն անցկացվել է հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում սեպտեմբերի 19-22–ին, հայտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։

«Համաժողովի շրջանակում հայկական պատվիրակությունը պատմել է կառավարության անցկացվող «բաց երկնքի» քաղաքականության և զբոսաշրջության զարգացման խթանման ծրագրերի, ինչպես նաև զբոսաշրջային միջազգային շուկաներում Հայաստանի ինտեգրման գործընթացի և հեռանկարների մասին»։

««World Routes 2015» համաժողովը լավ առիթ է ծանոթացնելու աշխարհի առաջատար և հաջողակ ավիաընկերությունների ու զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին մեր երկրում իրականացվող «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորություններին և նրանց հետ քննարկելու դեպի Հայաստան ավելի շատ ավիափոխադրողներ ներգրավելու ուղիները»,– նշվում է հաղորդման մեջ։

Նախարարությունում ընդգծել են, որ բանակցություններ են տարվել շուրջ երկու տասնյակ ավիաընկերությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հայաստանյան շուկա վերջիններիս մուտք գործելու ձևաչափերը և գործիքակազմը:

Հայկական պատվիրակությունը համաժողովում ներկայացրել են էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը։

«World Routes» համաժողովը (The World Route Development Forum) Այս տարի միջոցառմանը մասնակցել են շուրջ 250 ավիաընկերություններ, 650 օդանավակայանների ներկայացուցիչներ, ավիացիայի ոլորտի 2500 մասնագետներ և 170 զբոսաշրջային իշխանությունների ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 100 երկրներից:

Routes-ն ավանդական համաժողովների կամ սեմինարների պես չէ` այն կառուցված է նախապես ծրագրված 20–րոպեանոց գործնական հանդիպումներից, որոնք իրական հնարավորություն են տալիս նոր կապերի ամրապնդման և հների ապրապնդման համար համաշխարհային ավիաինդուստրիայում։

Այդ հանդիպումներն ուղղված են ավիաերթուղիների միջակայքի զարգացմանն ու ընդլայնմանը։

Այս տարի միջոցառմանը մասնակցել են շուրջ 250 ավիաընկերություններ, 650 օդանավակայանների ներկայացուցիչներ, ավիացիայի ոլորտի 2500 մասնագետներ և 170 զբոսաշրջային իշխանությունների ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 100 երկրներից:

Համաժողովի կազմակերպիչ Routes ընկերությունը հիմնվել է 1995 թվականին, դա տրանսպորտային ճյուղի ռազմավարական զարգացմանն ուղղված UBM Aviation–ի դուստր ձեռնարկությունն է։

Routes–ի հիմնական գործունեությունը միջազգային և տարածաշրջանային ավիահամաժողովների կազմակերպումն է։

173