Президент Армении Серж Саргсян

Սարգսյան. Անկախության տոնը նվիրական է և լուսավոր

1127
(Թարմացված է 11:49 22.09.2015)
Գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանը նշում է անկախության 24-րդ տարեդարձը: Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:

Президент Армении Серж Саргсян по случаю 24-й годовщины независимости Армении награждает актера Микаеля Погосяна
Официальный сайт Президента Армении
Հայաստանի անկախության 24–րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրում է դերասան Միքայել Պողոսյանին

Սարգսյանը պարգևատրել է տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

«Պետական պարգևներ հանձնելու արարողությունները սովորաբար տեղի են ունենում կարևոր տոների կապակցությամբ: Անկախության տոնը նվիրական է և լուսավոր այնպես, ինչպես անկախության սերունդն է, որին փոխանցելու եք ձեր ասպարեզներում նվաճած բարձունքները», — ասել է Սարգսյանը:

Президент Армении Серж Саргсян по случаю 24-й годовщины независимости Армении награждает председателя Общественного радио Армении Армена Амиряна
Официальный сайт Президента Армении
Հայաստանի անկախության 24–րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրում է Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին

Նրա խոսքերով` մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ անխախտ առաջընթացի համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել և խրախուսել արժանավորներին:

Իսկ որպես պետության հիմք, նախագահը ընդգծել է, արդարության սկզբունքի ամրապնդման կարևորությունը, որպեսզի ի վիճակի լինենք լավն ու բարին տարանջատել վատից ու չարից:

«Այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր շատ զավակներ: Այս պարգևները ձեր ազնիվ, արգասաբեր աշխատանքի և ծառայության համար մեր ժողովրդի երախտագիտությունն արտահայտելու լոկ խորհրդանշական միջոց են: Չեմ կասկածում, որ բոլոր նվիրյալների ժամանակն էլ գալու է, և պարգևները գտնելու են մյուս արժանավորներին», — նշել է Սարգսյանը:

Նա երախտապարտություն է հայտնել տարբեր ոլորտների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց աշխատանքով, հետևողականությամբ, ստեղծագործական անսպառ եռանդով և ապագայի նկատմամբ հավատով առաջ են մղում մեր հասարակությունն ու երկիրը:

«Այստեղ առկա ջերմությունը պետք է նոր լիցքեր հաղորդի բոլորիս, որպեսզի նոր ուժով լծվենք աշխատանքի: Այդ լիցքերը մենք պարտավոր ենք ոչ միայն կրել, այլև փոխանցել մեր ընտանիքներին, հարազատներին և բարեկամներին, որպեսզի դրանով տոգորվի մեր ողջ հասարակությունը: Կրկին շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու առթիվ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ», — ասել է Սարգսյանը:

Президент Армении Серж Саргсян по случаю 24-й годовщины независимости Армении награждает двухкратного чемпиона мира по борьбе Артура Алексаняна
Официальный сайт Президента Армении
Հայաստանի անկախության 24–րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրում է ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

Հայաստանը սեպտեմբերի 21-ին տոնում էԱնկախության օրը, այս օրն ավանդաբար աշխատանքային չէ:

Հենց այս օրը 1991թվականին Հայաստանի ժողովուրդը, համաժողովրդական հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Միության կազմից, որի կազմում էր 1920 թվականից, դուրս գալու համար։ Այդ օրը Գերագույն Խորհրդի որոշմամբ` անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն ԽորհուրդըՀայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

1127