Шестиве, организованное партией Айазн

Երևանում անցկացվող ցույցի մասնակիցները իշխող կուսակցությանը մեղադրել են բռնատիրության մեջ

186
(Թարմացված է 11:42 22.09.2015)
Կազմակերպիչները երթը կապել էին սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի Անկախության օրվա հետ

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ավելի քան 50 մարդ, մասնակցել է «Հայազն» կուսակցության կազմակերպած ակցիային: Երթի մասնակիցները երկուշաբթի քայլել են Մատենադարանից մինչև իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ:

Шестиве, организованное партией Айазн
© Sputnik/ Асатур Есаянц
«Հայազն» կուսակցության կազմակերպած երթը

Կազմակերպիչները երթը նվիրել էին սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի Անկախության օրվան:

Ակտիվիստները «Ինքնիշխան Հայաստան» գրությամբ մեծ պաստառ էին տանում և պետության հաշվին հարստանալու և անկախության ոտնահարման համար մեղադրանքներ հնչեցնում իշխանության հասցեին: Հասնելով կուսակցության գրասենյակ` երթի մասնակիցները ընթերցեցին իրենց հայտարարության ամբողջական տեքստը:

«Իշխանությունը զավթած չնչին, նյութապաշտ և օտարամոլ փոքրամասնությունը տարիներ շարունակ յուրացրել է հայության սեփական ճակատագիրը իր կամքով տնօրինելու բացառիկ իրավունքը: Պետության անունից այդ փոքրամասնության կայացրած գրեթե յուրաքանչյուր որոշում բխում է նրա նեղ խմբակային շահերից, հակասում է ազգային նպատակներին, խորացնում առկա հիմնախնդիրները, հարուցում նորերը, սպառնում նույնիսկ ազգի և պետության գոյությանը», — գրված է հայտարարության տեքստում:

Шестиве, организованное партией Айазн
© Sputnik/ Асатур Есаянц
«Հայազն» կուսակցության կազմակերպած երթը


Հայտարարության հեղինակները անդրադարձան նաև սահմանադրական բարեփոխումների հարցին: Նրանց խոսքերով` բարեփոխումներն իրականացվում են «ՀՀԿ-ի իշխանությունը հավերժացնելու» համար:

Шестиве, организованное партией Айазн
© Sputnik/ Асатур Есаянц
«Հայազն» կուսակցության կազմակերպած երթը

«Ժողովրդին ստիպում են միակուսակցական համակարգ ընդունել: Մենք հայտնում ենք, որ ՀՀԿ-ն, և նրա վերևները, պատասխանատվություն են կրում ինքնիշխանությունը կորցնելու համար, և վերջիվերջո, նրանք կկանգնեն դատարանի առջև», — գրված է հայտարարության մեջ:

Шестиве, организованное партией Айазн
© Sputnik/ Асатур Есаянц
«Հայազն» կուսակցության կազմակերպած երթը

Այդ թվում կազմակերպիչները կոչ արեցին հանրապետականներին, ովքեր անդամակցում են կուսակցությանը ստիպված կամ այլ հանգամանքներից ելնելով, հնարավորինս շուտ լքել այն:

Հայտարարության ընթերցումից հետո, բողոքի ակցիայի մասնակիցները  ցրվեցին:



186