00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂՀ նախագահը խաղաղություն, հաջողություններ ու ամենայն բարիք է մաղթել հայ ժողովրդին ու Մայր Հայաստանին

© Sputnik / Юрий Алексеев / Անցնել մեդիապահոցНагорный Карабах
Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Հայաստանի նախագահին անկախության տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik.Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  նախագահ Բակո Սահակյանը, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

ԼՂՀ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծարգո Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու վճռականությունը: Կորցնելով պետականությունը` հայ ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ ենթարկվել է բազում փորձությունների, դիմակայել թշնամիների ոտնձգություններին ու կրել ծանր զրկանքներ: Սակայն նա երբեք չի հուսալքվել, չի կորցրել ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն և պահ անգամ չի հրաժարվել իր նպատակներից»,- նշվում է Սահակյանի ուղերձում:

Նա հիշեցրել է, որ այդ նպատակներն իրականություն դարձան 1991 թվականին, երբ հայկական հինավուրց հողի վրա վերականգնվեց անկախ պետականությունը: Նրա խոսքով, դա հայ ժողովրդի փրկության ճանապարհն էր, հաղթանակների ու ձեռքբերումների, կայացման ու ինքնահաստատման ուղին, որը նա անցնում է արժանապատվորեն` իր միասնականության ու անսասան ոգու շնորհիվ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, օրեցօր ամրապնդելով ու զորացնելով հայրենի երկիրը և կերտելով իր հուսալի ապագան:

Սահակյանը ևս մեկ անգամ ևս շնորհավորում է Սերժ Սարգսյանին և բոլոր հայրենակիցներին Անկախության տոնի առթիվ, մաղթելով խաղաղություն, հաջողություններ ու ամենայն բարիք հայ ժողովրդին ու Մայր Հայաստանին, «որը բոլոր հայերի հայրենիքն է, հպարտությունն ու ապավենը»,-ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը: Հենց այս օրը 1991 թվականին Հայաստանի ժողովուրդը, համաժողովրդական հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Միության կազմից, որի կազմում էր 1920 թվականից, դուրս գալու համար։

Այդ օրը Գերագույն Խորհրդի որոշմամբ` անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի նախաշեմին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակները, փողոցները, այգիներն ու այլ մարդաշատ վայրերը զարդարվել են 1000 դրոշներով: Նախատեսվում է անցկացնել մի շարք տոնական միջոցառումներ, որոնք անցկացվելու են մայրաքաղաքի համերգային հրապարակներում: Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահի ավանդական պարգևատրման արարողությունը, համերգ, տարբեր տոնական միջոցառումներ` բնակիչների և հյուրերի համար:

Ներկայիս Հայաստանը ընդունված է համարել Երրորդ Հանրապետություն: Մինչ այն եղել են Առաջին Հանրապետությունը (1918–1920 թթ.) և Հայկական ԽՍՀ–ն (1920–1991 թթ.)։ 1991 թվականին Հայաստանը Անկախ պետությունների Համագործակցության անդամ դարձավ, իսկ 1992 թվականին դարձավ ՄԱԿ-ի անդամ, 2001 թվականից դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, իսկ 2002 թվականին տեղի ունեցավ Հայաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): 2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Հայաստանը իր գոյության և ազգային ինքնության պահպանման բազմադարյա պայքարում կարողացավ վերականգնել իր պետականությունը, ընդ որում սեփական պետական կազմավորման բացակայության պայմաններում:

Նորանկախ Հայաստանին բաժին հասավ ծանր ժառանգություն` Ղարաբաղի պատերազմը, արգելափակումը, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքները, ԽՍՀՄ փլուզման և խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած տնտեսական կապերի կորստի պատճառով առաջացած տնտեսական անկումը: Սակայն 90-ականների երկրորդ կեսից հաջողվեց անցնել ավերված տնտեսության վերականգնմանը, ակտիվ գործունեություն վարել արտաքին քաղաքական ոլորտում, բարձրացնել համաշխարհային ասպարեզում երկրի հեղինակությունը: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ՀԱՊԿ-ի ակտիվ անդամ: Այդ թվում Հայաստանն արդյունավետ համագործակցում է Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ասիայի առաջավոր պետությունների, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հետ:

Լրահոս
0