Вирусы выведенные против вредителей полей

Էվոլյուցիայի «Վիքիպեդիա». գիտնականները ստեղծել են յուրահատուկ «Կենաց ծառ»

176
Էվոլյուցիոն ծառը, որն իրենք` մասնագետները, անվանում են պատմության էվոլյուցիայի «Վիքիպեդիա», նմանատիպ մանր հետազոտությունները միավորելու առաջին մասշտաբային փորձն է

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի գիտնականները ներկայացրել են խոշորագույն «Կենաց ծառի» ուրվանկարը, որն ընդգրկում է Երկրում կյանքի սկզբնավորումից 3.5 մլրդ տարի առաջ գոյություն ունեցող ավելի քան 2.3 մլն կենդանիների, բույսերի, սնկերի և մանրէների տեսակներ, հայտնում է Հյուսիսային Կարոլինայի Դյուկ համալսարանի կայքը:

«Կենաց ծառը» կամ այսպես կոչված էվոլյուցիոն ծառը, ծառայում է էվոլյուցիայի ընթացքում մեկ ընդհանուր նախնիով միավորված տարբեր կենդանի էակների միջև կապերի ցուցադրության համար:

Նոր «Կենաց ծառը», որը գիտնականներն անվանում են պատմության էվոլյուցիայի «Վիքիպեդիա», 11 տարբեր համալսարանների և գիտական կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունք է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Ավելի վաղ հրապարակվել էին տասը հազար ավելի մանր «ծառեր», սակայն դրանք միավորել գիտնականներն առաջին անգամ են փորձել: «Սա բոլորն իրար միացնելու և ամբողջական պատկեր ստեղծելու առաջին իրական փորձն է, — հայտնել է Դյուկի համալսարանի առաջատար փորձագետ Կարեն Կրենսթոնը, — Համարեք, որ սա առաջին տարբերակն է»:

Էվոլյուցիոն ծառը, որը հիշեցնում է «մետրոյի քարտեզի և մոմակալի միաձուլում», օգտագործում են ոչ միայն, տարբեր տիպերի միջև ցեղակից կապերը բացահայտելու համար, գրում է համալսարանի կայքը:

Հասկանալու համար, թե ինչպես են փոխկապակցված միլիոնավոր տարատեսակները, գիտնականներին օգնում է նոր դեղորայքներ ստեղծել, բարձրացնել բերքատվությունն ու անասունների մթերատվությունը, ինչպես նաև տեղեկություն ստանալ այնպիսի հիվանդությունների ծագումնաբանության և տարածման մասին ինչպիսին է ՋԻԱՀ-ը, Էբոլան և գրիպը:

Գիտնականները նշում են, որ ստացված ուրվանկարը` դեռևս «առաջին քայլն» է: Խնդիրներից մեկը, որի հետ բախվել են գիտնականները, կապված է «ծառերի» թվային տարբերակի անհրաժեշտ քանակի բացակայության հետ:

Բաց տեղեր կան կենդանի էակների փոխկապակցվածության մասին ունեցած գիտելիքների և դրան թվային տարբերակների հասանելիության միջև, բացատրում է Կարեն Կրենսթոնը` ավելացնելով, որ ուսումնասիրությունները ներկա պահին հեռու են ավարտուն լինելուց:

176