Сирушо

Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգը հեռուստասերիալի սաունդթրեք է դարձել (Տեսանյութ)

1764
(Թարմացված է 14:42 20.09.2015)
Գլխավոր դերերում են աշխարհահռչակ դերասաններ Ջոն Վոյթը, Պաուլա Մալքոմսոնը, Քեյթի Հոլմսը և Սառա Շահին

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգը հեռուստասերիալի սաունդթրեք է դարձել, տեղեկանում ենք Սիրուշոյի Facebook-ի պաշտոնական էջից։

«Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգը հնչել է բազմակի մրցանակակիր «Ռեյ Դոնովան» հեռուստասերիալում, որպես սաունդթրեք», – գրված է երգչուհու էջում:

Գլխավոր դերերում՝ աշխարհահռչակ դերասաններ Ջոն ՎոյթըԱռաքելությունն անհնարին է»), Պաուլա ՄալքոմսոնըՔաղցած Խաղեր»), Քեյթի Հոլմսը և Սառա Շահին: Վերջինս խաղում է հայ երգչուհի Հասմիկի դերը, ով պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

 

 

1764