00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում սպասում էին Վահան Մարտիրոսյանին

© SputnikАнжела Элибегова
Анжела Элибегова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն հարցին, թե ինչու է դեպքը կատարվել հենց հիմա, բանախոսը պատասխանել է, որ Ադրբեջանի հանրության ուշադրությունը շեղելու պատեհ ժամանակ է

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում պատրաստ են եղել և սպասել են Վահան Մարտիրոսյանին: Առավել ևս, որ նրան աջակցել են Վրաստանում և օգնել են անցնել սահմանը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան: 

Նրա խոսքով` իսկապես, այդպիսի տպավորություն է ստեղծվում, քանի որ, ըստ փորձագետի, տարրական անվտանգության կանոններից ելնելով` մարդուն պետք է ստուգեն, առավել ևս, երբ նա հայտնվում է Հայաստանից: Նա ավելացրել է, որ Ադրբեջանում, առհասարակ, պարանոիդալ վերաբերմունք է հայերի հանդեպ։ Իսկ թե ինչպես՞ է այդ ամենը հնարավոր դարձել, Էլիբեգովան կարծում է, որ համապատասխան մարմինները հետաքննությունից հետո կտեղեկացնեն այդ մասին:

Այն հարցին, թե ինչու է դեպքը կատարվել հենց հիմա:  Այս հարցին ի պատասխան բանախոսն ասել է, որ Ադրբեջանի հանրության ուշադրությունը շեղելու պատեհ ժամանակ է:

«Ադրբեջանում շուտով խորհրդարանի ընտրություններ են, այնտեղ բավական ծանր տնտեսական վիճակ է, և սա հասարակության ուշադրությունը շեղելու ուղղակի հիանալի միջոց է: Այսօր, բացի այդ ընտանիքից, այնտեղ ուրիշ որևէ բանի մասին չեն խոսում: Բայցևայնպես, ադրբեջանական մամուլում արդեն սկսել են հայտնվել կարծիքներ և հայտարարություններ, որ այդքան էլ լավ չէ, որ հայ է եկել և հասկանալի չէ, թե ինչու է եկել»,-նշել է նա: 

Էլիբեգովան ավելացրել է, որ տարիներ շարունակ ադրբեջանական քարոզչամեքենան հավատացնում է, թե ամբողջ հայությունն ադրբեջանցիների թշնամին է, իսկ հիմա «գրկաբաց» դիմավորում են հային: «Բնական է, որ իրականում սա բավական երկակի տպավորություն է թողնում»,- ընդգծել է նա:

Փորձագետը բավական տհաճ երևույթ է համարում Մարտիրոսյանի արարքը: Նա ընդունում է՝ եթե ինչ-որ բան հայրենիքում քեզ դուր չի գալիս, կարող ես գնալ ցանկացած երկիր, բայց ոչ՝ Ադրբեջան: «Մարդու զուտ ինքնապաշտպանական ռեֆլեքսները, բնազդները պետք է հուշեն, որ վաղ, թե ուշ, դիվիդենդները քաղելուց հետո, դու այլևս պետք չես լինելու Ադրբեջանի իշխանություններին, և երբ  արդեն պետք չես լինի՝ առողջությունդ և կյանքդ կվտանգվի: Ես շոկ ապրեցի, երբ  տեսա լուսանկարները,  երեխայի  վախեցած աչքերը»,- ասել է Էլիբեգովան:

Մինչև մի երկու օր առաջ այդ մարդու գոյության մասին մեր հանրությունը ոչինչ չգիտեր: Մինչդեռ, ինչպես նկատում է փորձագետը, Ադրբեջանում նա ներկայանում է որպես լուրջ շարժումների առաջնորդ:

«Հիմա տարատեսակ պատմություններ են պտտվում մեզանում, հարևանների պատմելով անհաջող ընտանիք են: Համացանցում որոնումը միայն սկանդալային պատմություններ է բերում, ծեծկռտուքներ, անհասկանալի դատական գործեր՝ գումար մսխելու, գողանալու հետ կապված: Այսինքն՝ որևէ դրական գործունեության վերաբերյալ տեղեկատվություն չեմ հանդիպել»,- նշել է նա:

Անժելա Էլիբեգովան խիստ կասկածում է, որ նրանք Ադրբեջանում ապրելու, աշխատելու հնարավորություն կունենան կամ կկարողանան երեխային մեծացնել այդ հասարակությունում։  Ադբեջանագետի ենթադրությամբ՝ նրանց հույսը երրորդ երկիր տեղափոխվելն է: «Ասուլիսում Մարտիրոսյանը ասաց, որ դեռ վստահ չէ՝ մնալու է, թե տեղափոխվելու է երրորդ երկիր:  Բայց այդ հնարավորություններն էլ շատ քիչ են, որովհետև Եվրոպայում էլ են տեսնում, թե այդ մարդն ինչ է իրենից ներկայացնում, ինչ ուղերձներ է ուղարկում, նախապես պատրաստված խոսքերով ինչ հիմարությունն է ասում»,- կարծում է նա:

Հարավային Կովկասի հարցերով փորձագետը կողմնակից է, որ նման մարդկանց դատեն պետական դավաճանության համար. նախ, ինչպես շեշտադրում է Էլիբեգովան՝ դաս կլիներ բոլոր նրանց համար, ում մտքով կանցներ դիմել նման քայլի, և երկրորդը՝ դա, առհասարակ, լավագույն միջոցն է նման երևույթների դեմ պայքարի համար:

Լրահոս
0