00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ֆիլմը վարձույթում կլինի 2016թ.–ին

© Личная страничка Рубена Дишдишяна в FacebookРубен Дишдишян, кинопродюсер
Рубен Дишдишян, кинопродюсер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանաբնակ կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը Facebook–ում գրել է, որ «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումները կսկսվեն աշնանը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Սպիտակի ավերիչ երկրաշարժի մասին «Ցենտրալ Փարթներշիփ» ռուսական ընկերության ֆիլմը հավանաբար էկրան կբարձրանա 2016թ.–ին։

Արդեն հայտնի է, որ «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմում գլխավոր կնոջ դերը կմարմնավորի Մարիա Միրոնովան, նրան կմիանան Կոնստանտին Լավրոնենկոն, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովն ու Սաբինա Ախմեդովան։ Հայաստանում դերասանների ընտրությունը կսկսեն կատարել առաջիկա օրերին։ Նկարահանումները կանցկացվեն Մոսկվայում և Գյումրիում։

Ռուսաստանաբնակ կինոպրոդյուսեր, «Ցենտրալ Փարթներշիփ» ռուսական խոշորագույն կինոընկերության հիմնադիր, «Մարս Մեդիա Ինթերթեյնմենթ» ընկերության հիմնադիր Ռուբեն Դիշդիշյանը  Facebook–ի իր էջում գրել է, որ «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումները կսկսվեն աշնանը Հայաստանում։

«Աշնանը Հայաստանում կսկսենք «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումները, որը պատրաստում ենք Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների հետ։ Շատ լավ սցենար ունենք, որի հեղինակներն են Սերգեյ Յուդակովն ու Ալեքսեյ Գրավիցկին, համահեղինակն է Արսեն Դանիելյանը։ Ֆիլմը պատմում է 1988թ.–ին Լենինականում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Գլխավոր դերը կմարմնավորի Կոնստանտին Լավրոնենկոն։ Շատ եմ հավանում այս նախագիծը», – գրել է Դիշդիշյանը։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ «Մարս Մեդիա» ընկերությունը սկսել է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին լայնամասշտաբ դրամայի աշխատանքը։ «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմը կպատմի ողբերգության մասին, որին արձագանքել է ավելի քան մեկ միլիոն մարդ և տասնյակ հազարավոր կյանքեր է խլել։

Սյուժեի կենտրոնում պատանի Ռոբերտն է, որի ծնողները զոհվել են սեփական տան փլատակների տակ. շենքը փլուզվել է շինարարների անփութության պատճառով։ Ողբերգության մեղավորը ռուս աշխղեկն է, որին դատարանը մեղավոր չի ճանաչում։ Իսկ Ռոբերտին սպասվում է անօթևանի համար սովորական ճակատագիրը` մանկատուն և բանտ։ Ռոբերտը երդվում է վրեժխնդիր լինել։

Հետագայում երկրաշարժի պատճառով երիտասարդը հայտնվում է ազատության մեջ և հանդիպում աշխղեկին։ Աղետի ֆոնին երիտասարդը ստիպված է լինում բարդ բարոյական ընտրություն կատարել։

Հայկական ԽՍՀ–ի հյուսիս–արևմուտքում գրանցված երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ.–ի դեկտեմբերի 7–ին։ Երկրաշարժի մագնիտուդը գնահատվել է 6,8 բալ։ Մոտ մեկ րոպեում գրանցված մի շարք ցնցումները ոչնչացրել է Սպիտակ քաղաքն ու մեծ վնասներ պատճառել երկրի տասնյակ քաղաքներին և հարյուրավոր գյուղերին։

Ստորգետնյա ցնցումների էներգիան հավասար է եղել Հիրոսիմայի վրա գցված տասնյակ ռումբերի ուժգնությանը։ Աղետի գոտում ընդհանուր առմամբ հայտնվել է մոտ 1 մլն մարդ, որից 25 հազար զոհվել է, 19 հազարը դարձել հաշմանդամ, իսկ ավելի քան կես միլիոնը անօթևան է դարձել։

Լրահոս
0