00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը մտադիր է Հայաստանի համար օլիմպիական ոսկի նվաճել

© Sputnik / Самвел СепетчянАрмянский борец греко-римского стиля Артур Алексанян
Армянский борец греко-римского стиля Артур Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չեմպիոնը հայտնել է, որ իրեն բազմիցս հրավիրել են այլ երկրներ, սակայն նա «միշտ հանդես է գալու Հայաստանի կողմից և փառավորելու նրա հիմն ու դրոշը»

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայ մարզիկ Արթուր Ալեքսանյանը, ով վերջերս Լաս Վեգասում 98 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբշամարտում արժանացել էր աշխարհի առաջնության ոսկե մեդալի, հայտնել է, որ մտադիր է ոսկե մեդալ նվաճել առաջիկա Օլիմպիական խաղերին։

«Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն եմ դառնում։ Աշխարհի չեմպիոն լինելը հեշտ չէ, քանի որ մրցակիցները կլոր տարին սպասում են քո հետ հանդիպմանը։ Ամենակարևորն այն է, որ ես այս մրցումների ժամանակ զգացի, որ ֆիզիկապես և ֆունկցիոնալ առումով ավելի լավ եմ պատրաստված։ Սա նշանակում է, որ այս տարիների ընթացքում մենք մարզիչի հետ ճիշտ աշխատանք ենք տարել», – ուրբաթ Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց ըմբիշը։

Մարզիկն ասաց, որ իր հաջորդ նպատակը առաջիկա Օլիմպիական խաղերին, որոնք անցկացվելու են հաջորդ տարի Բրազիլիայում, «ոսկի» նվաճելն է։

Չեմպիոնի խոսքերով` իրեն բազմիցս հրավիրել են այլ երկրներ, սակայն նա «միշտ հանդես է գալու Հայաստանի կողմից և փառավորելու նրա հիմն ու դրոշը»։

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն իր հերթին նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է Լաս Վեգասում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայկական հավաքականի մասնակցությունից։

«Բոլորը մեծ սպասումներ ունեին մեր հավաքականից` վարկանիշի և մեդալների քանակի առումով։ Մեր թիմն անցկացրեց բոլոր ուսումնամարզական հավաքները։ Բոլորը լավ պատրաստված էին», – նշեց նա։

Խոսելով այն մասին, որ իր որդի, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ԱԱ–ում մեդալ չի նվաճել, գլխավոր մարզիչն ասաց, որ դա կապված է այս սպորտաձևի մարզումների կազմակերպչական խնդիրների հետ։

Նրա խոսքերով` ի տարբերություն այլ սպորտաձևերի, վիճակահանության գործընթացը այս սպորտաձևում բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, ինչից դժգոհ են մի շարք հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիաներ։

Դասական ըմբշամարտում արդեն առաջին փուլում կարող են հանդիպել ուժեղագույն մարզիկների, հետևաբար, նրանցից մեկը մրցումներից դուրս է մնում։ Բացի այդ արդեն իսկ մրցումների սկզբում դա կարող է լուրջ վնասվածքների պատճառ դառնալ։

Ջուլֆալակյանը նաև պատմեց առաջնության ոչ արդար մրցավարության մասին, ինչը հետք է թողել վերջնական արդյունքի վրա։ Նրա խոսքով` անարդար մրցավարության համար մրցավարները մեկ օրով որակազրկվել էին, սակայն մրցումների վրա դա չի անդրադարձել։

«Մենք պետք է վերադառնայինք երեք մեդալով, ցավոք, վերադարձանք մեկով։ Մենք պետք է շատ աշխատենք, որպեսզի Արսեն Ջուլֆալակյանը մյուս տարի տիտղոսի արժանանա և լավ պատրաստվի Օլիմպիական խաղերին», – նշեց Ջուլֆալակյանը։

Գլխավոր մարզիչը պատմեց, որ վերջերս զրուցել է հայտնի ըմբիշ Ռոման Ամոյանի հետ, և նա հայտնել է, որ որոշել է այլևս մրցումների չմասնակցել` չնայած կարիերայի ավարտի մասին պաշտոնական հայտարարություն չի արվել։

Ռոման Ամոյանը Հայաստանի վաստակավոր սպորտի վարպետ է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2006 և 2011 թթ.), ԱԱ եռակի մրցանակակիր, 2008 թվականի Օլիմպիական խաղերի մրցանակակիր մինչև 55 կգ քաշային կատեգորիայում։

Արթուր Ալեքսանյանի հայր և գլխավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանն իր հերթին հայտնեց, որ մրցումների և մարզումների ժամանակ «որդուն նայում է մարզչի աչքերով», որպեսզի տեսնի նրա առավելություններն ու թերությունները, որոնց վրա պետք է աշխատել։

«Այստեղ ծնողական զգացմունքները տեղին չեն, քանի որ խանգարում են անաչառ լինել։ Այ, երբ Արթուրը հաղթանակից հետո բարձրանում է պատվանդանին, ես արդեն որպես ծնող եմ հպարտանում նրանով և կարող եմ տրվել զգացմունքներիս», – նշեց նա։

Լրահոս
0