Рубен Акопян

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը վայր է դրել լիազորությունները

27
(Թարմացված է 13:14 18.09.2015)
Ինչպես Facebook սոցցանցի իր էջում գրում է ինքը` Հակոբյանը, նման քայլի պատճառ է դարձել այն փաստը, որ վերջին ժամանակներում նրա տեսլականը սկսել է սկզունքորեն տարբերվել կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներից

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անսպասելիորեն վայր է դրել լիազորությունները և դուրս է եկել կուսակցությունները։ Հիշեցնենք, որ խորհրդարանում խմբակցությունը ներկայացված է չորս պատգամավորով։

Ինչպես Facebook սոցցանցի իր էջում գրում է ինքը` Հակոբյանը, նման քայլի պատճառ է դարձել այն փաստը, որ վերջին ժամանակներում նրա տեսլականը սկսել է սկզունքորեն տարբերվել կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներից ինչպես արտաքին, այնպես էլ ներկուսակցական կազմակերպման հարցերում։

«Մոտեցումների տարբերությունը հանգեցնում է համատեղ թիմային աշխատանքի անարդյունավետությանը։ Խորը հարգանք եմ տածում Րաֆֆու անձի նկատմամ և չեմ ուզում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասական ազդեցություն ունենան «Ժառանգության» վրա և հատկապես Րաֆֆու քաղաքական ծրագրերի իրագործման վրա»,– գրել է Հակոբյանը։

Իր գրառման մեջ նա նշել է, որ դադարում է «Ժառանգության» անդամ լինելուց, ինչպես նաև վայր է դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Նա շնորհակալություն է հայտնում բոլոր համակուցակիցներին վերջին տարիների համատեղ գործունեության համար։

Կուսակցության ներկայացուցիչները զերծ են մնում մեկնաբանություններից այդ հարցով, քանի որ, նրանց խոսքով, նրանք իրենք են Հակոբյանի որոշման մասին իմացել ԶԼՄ–ներից։

Ինչպես Facebook–ի իր էջում նշել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը, իրենք Ռուբեն Հակոբյանի հրաժարականի և «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին իմացել են ԶԼՄ–ներից։

«Ցավում ենք, բայց հարգում ենք նրա որոշումը։ Առայժմ ասելու ոչինչ չունենք»,– ասվում է հրապարակման մեջ։

Նա նույնպես շնորհակալություն է հայտնել Հակոբյանին համատեղ գործունեության համար և հաջողություններ է մաղթել։

Մամուլի քարտուղարի հաղորդման մեջ նշվում է, որ այսուհետ «Ժառանգություն» խմբակցությունը խորհրդարանում կղեկավարի Զարուհի Փոսխանջյանը։

Հակոբյանի հրաժարականը խորհրդարանում առայժմ ոչ ոք չի մեկնաբանում` պատգամավորները զբաղված են Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկմամբ։ Քննարկումներն անցկացվել են նստաշրջանի երեք օրերի ընթացքում, ինչից հետո ուրբաթ արտահերթ նստաշրջան կգումարվի, որի ընթացքում ծրագրվում է ավարտել քննարկումները։

27