00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Մեր լրատվամիջոցները շատ հաճախ ցիտում են հենց ադրբեջանական քարոզչական հարթակները

© Sputnik / Асатур ЕсаянцСамвел Мартиросян
Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտիրոսյանը չի ընդունում այն տեսակետը, որ ամեն ինչի մասին խոսելը լրագրողի պարտքն է: Նա շեշտադրում է՝ լրագրողը պետք է փաստերից խոսի, մինչդեռ թշնամու «թռուցիկները» տարածելը չի կոչվում լրագրություն

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Հայկական մեդիա դաշտն ունի մի շատ հին խնդիր՝ շատ լրատվամիջոցներ սիրում են հղումներ անել ադրբեջանական մամուլին: Դա նորմալ է, երբ խոսքը լրատվամիջոցի մասին է, այլ ոչ թե քարոզչական հարթակի: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին համացանցը ողողած  լուրը «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան անցնելու վերաբերյալ:

Փորձագետը ահազանգում է՝ մեր լրատվամիջոցները շատ հաճախ գովազդում են հենց  ադրբեջանական քարոզչական հարթակները, որոնց դժվար է լրատվամիջոց անվանելը:  «Հղում են անում, չակերտների մեջ վերցնում և վերանգիր դարձնում նրանց հայտարարությունները: Իհարկե, պետք է մեջբերվի ադրբեջանական լրատվամիջոցը, բայց «հիգիենիայից» ելնելով՝ կարելի է դա ոչ ցայտուն ձևով անել: Չակերտների մեջ վերնագիր դնելը՝ նշանակում է թշնամու քարոզչական թեզը տարածել: Ես սա տգիտություն է, մեր մամուլը խնդիր ունի»,-ընդգծել է նա:

Այդ դեպքում ի՞նչ անի լրատվամիջոցը, եթե ադրբեջանական կայքում տեսել է, որ, ասենք, Վահան Մարտիրոսյանը գնացել է Ադրբեջան և ապաստան խնդրել: Այս դիտարկմանն ի պատասխան Սամվել Մարտիրոսյանը շեշտադրում է՝ անմիջապես չտարածել այն: «Լրատվամիջոցն ունի հնարավորություն այլ ձևով ներկայացնելու: Չի կարելի անմիջապես ցիտել, որովհետև այն անմիջապես վերածվում է աբսուրդի: Մեր լրագրողական համայնքում չկա կոնսեսուս ինչ-ինչ  հարցերի շուրջ: Օրինակ՝ այսօր, ենթադրաբար, լինելու է այդ «ներազգային անձնավորության» ասուլիսը, որն ադրբեջանցիները, հավանաբար, կմոնտաժեն այնպես, ինչպես իրենց պետք է, և տեսանյութը կտեղադրվի ամենուր»,-նշել է նա:

Փորձագետն ընդունում է՝ ասուլիսը փաստ է, որը պետք է լուսաբանվի, բայց շտապում է հավելել՝ պետք է տարանջատել փաստը քարոզչությունից: «Կարելի է լուսաբանել հիմնական թեզերը և չտարածել ամբողջ ասուլիսը: Կամ նույն տեսանյութն ինքնուրույն խմբագրել: Ճիշտ կլինի ընդհանուր ներկայացնել, թե ինչ է եղել ասուլիսին և ամբողջ նյութը չդնել շրջանառության մեջ, որովհետև, փաստացի, այդ դեպքում աշխատում ենք ադրբեջանական քարոզչական մեքենայի համար»,-նախազգուշացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետը:

Բանախոսը շարունակում և հավելում է Ադրբեջանում, այսօրվա դրությամբ, չկա անկախ լրատվամիջոց, որը կարողանա լուսաբանել ամբողջական նյութը: «Այնտեղ դաշտը մաքրված է: Հետևաբար, մենք հույս չունենք, որ կիմանանք, թե ինչ է եղել ասուլիսի ժամանակ: Այսինքն՝ մենք միանշանակորեն ստանալու ենք քարոզչական փաթեթավորված նյութ»,-տեղեկացնում է նա:

Մարտիրոսյանը չի ընդունում այն տեսակետը, որ ամեն ինչի մասին խոսելը լրագրողի պարտքն է: Նա շեշտադրում է՝ լրագրողը պետք է փաստերից խոսի, մինչդեռ թշնամու «թռուցիկները» տարածելը չի կոչվում լրագրություն: «Ժամանակին՝ երկրորդ համաշխարհայինի տարիներին, դրա համար գնդակահարում էին: Փաստորեն, դու դառնում ես «առաքիչ», այն էլ՝ անվճար»,-նկատում է փորձագետը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետն այս խնդիրը բացատրում է նաև համաշխարհային մի օբյեկտիվ խնդրով՝ տեխնիկան զարգանում է ավելի շատ, քանի մարդկային գիտակցությունը:

Լրահոս
0