ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Spuntik. Հելսինկյան եզրափակիչ ակտը Եվրոպայի խաղաղության գրավականն է, չորեքշաբթի ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Ակտի ստորագրման 40–ամյակին նվիրված տոնական միջոցառման ընթացքում։
«Հելսինկյան ակտի ստորագրումը հետպատերազմյան Եվրոպայի կարևորագույն երևույթն է, որն ուրվագծել է ոչ միայն տարածաշրջանի երկրների գործակցության ուղղությունները, այլ նաև ազդել է միջազգային հարաբերությունների հետագա զարգացման վրա»,– ասել է Նալբանդյանը։
Ըստ նրա` Հայաստանը, կատարելով ԵԱՀԿ շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, Կազմակերպության ակտիվ անդամ է, սերտ գործակցություն է իրականացնում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի և Կազմակերպության կառույցների միջև։
«40 տարի առաջ սահմանված կետերի իրագործումը Եվրոպայում խաղաղության, անվտանգության և գործակցության գրավականն է, հետևաբար, դրանց նկատմամբ մշտական ուշադրությունը պետք է կարևորագույն տեղ զբաղեցնի միջազգային հարաբերություններում»,– ընդգծել է Նալբանդյանը։
ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, դեսպան Մարսել Պեշկոն իր հերթին նշել է, որ Եվրոպան այսօր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով անվտանգության ապահովման խնդրի առջև է կանգնած։

«40 տարի առաջ եվրոպական երկրների ղեկավարները հավաքվեցին Հելսինկիում` անկախ ունեցած գաղափարային տարաձայնություններից, և փաստաթուղթ ստորագրեցին, որը կարևոր նշանակություն ունեցավ եվրոպական պատմության վերջին 40 տարիներին», – նշել է Պեշկոն։
Նրա խոսքերով` Հելսինկյան եզրափակիչ ակտը նպաստեց Սառը պատերազմի ավարտին, խաղաղությանն ու կայունությանը, Եվրոպայում նոր պետությունների կայացմանը։
«ԵԱՀԿ–ի դերը ուկրաինական հակամարտության մեջ ցույց է տալիս, որ կազմակերպությունը մեծ դեր է խաղում մեր ժողովուրդների միջև խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման մեջ, իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության միջոցով ուժեղ և բարեկեցիկ պետության կառուցման հարցում իր դերն ունի ԵԱՀԿ–ի տեղի գրասենյակը», – ասել է Պեշկոն։
Ինչպես նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ 57 երկրների շարքում Հայաստանը կարևոր գործընկեր է, որը ամբողջովին ներգրավված է Կազմակերպության գործունեության մեջ։

«Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ստեղծումը կազմակերպության և հայկական իշխանության միջև համագործակցության նոր մեկնարկ դարձավ` արդեն 15 տարի», – ասել է Սորոկինը։
Տոնական միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հյուրեր` Հայաստանի կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական գործիչներ, օտարերկրյա դեսպաններ։
«Հայփոստ» փոստային օպերատորի մասնակցությամբ միջոցառման ընթացքում տեղի ունեցավ փոստային բլոկի մարում` նվիրված Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել


