Политолог Александр Искандарян

Իսկանդարյան. Հակամարտության լուծումը վարքագծի փոփոխություն է պահանջում

125
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` այս պահին Կովկասում բաց պատերազմներ չկան, քանի որ հավասարակշռության մեխանիզմներ էին գտնվում, երբեմն` չափազանց կոշտ

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման համար հասարակական մտածողության փոփոխություն է պետք, հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չորեքշաբթի «Հարավային Կովկասում վստահության կոալիցիա» սեմինարի ընթացքում։

«Հարավային Կովկասի հակամարտությունները կարգավորել այն տեսքով, ինչպիսիք մենք հիմա ենք, անհնար է։ Մենք պետք է ինքներս փոխվենք և փոխենք հասարակությունը, և այդ ժամանակ, հնարավոր է, կգտնվեն հակամարտության այնպիսի լուծումներ, որոնք մենք այժմ ինքներս մեզ չենք կարող պատկերացնել»,– կարծում է քաղաքագետը։

Ըստ նրա` տարածաշրջանում տվյալ պահին գործում են զրոյական հանրագումարով մոդելներ (խաղերի տեսության տերմին, որին մասնակցում են երկու խաղացողներ, որոնց շահումները հակառակ են)։ «Երկու խաղացողների հաղթանակը հնարավոր է, բայց դրա համար պետք է դուրս գալ այդ մոդելների սահմաններից»,– նշեց նա։

Փորձագետի խոսքով` տվյալ պահին Կովկասում բաց պատերազմներ չկան, քանի որ գտնվում են հավասարակշռության մեխանիզմներ, երբեմն` չափազանց կոշտ։

«Մեր խնդիրը հակամարտությունները վերացնելը չէ, այլ դրանց ձևափոխումը։ Անհրաժեշտ է սովորել ապրել հակամարտության մեջ` կարողանալով դրանք կարգավորել ոչ հարաբերական մեթոդներով, այն ժամանակ մենք կկարողանանք դրանք քննարկել և լուծել թղթի վրա, ոչ թե միմյանց սպանելով»,– կարծում է Իսկանդարյանը։

Միաժամանակ, ըստ նրա, Կովկասում գոյություն ունեցող պետությունները կառուցված են էթնիկ հիմքի վրա, և հակամարտությունը բնական է։

«Մեզ պետք է փոխգործակցել մեր քաղաքական գործիչների և հասարակությունների հետ։ Հասարակությանը փոխել պետք է նրա համար, որպեսզի նա կարողանա ընդունել օտարը, որպեսզի հասարակությունում հասկանան, որ գոյություն ունի այլ տեսակետ, և դրա հետևում մարդն է, և կարողանան նրա հետ քննարկել հակամարտությունը»,– նշում է փորձագետը։

Փորձագետի կարծիքով` ոչ մի նորություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության որոշման համար հորինել հնարավոր չէ, պետք է ինքներս փոխվենք։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: —0-

125
Репетиция оркестра WCIT перед концертом

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

3
(Թարմացված է 14:51 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

3
«Զվարթնոց» օդանավակայան. արխիվային լուսանկար

Հույս ունենք, որ «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի աշխատանքը շուտով կհարթվի. Սինանյան

15
Այժմ եթե ինչ-որ մեկը Հայաստանից մուտք է գործում Ռուսաստանի տարածք, ապա պետք է միացնի այդ հավելվածը, կորոնավիրուսի թեստավորում անցնի ու թեստի արդյունքները մուտքագրի հավելվածում: Հավելվածի խնդիրների պատճառով Հայաստանի որոշ քաղաքացիներ արտաքսվել են։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։   

«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։

«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ

Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։

«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։

Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել

15
թեգերը:
Զարեհ Սինանյան, օդանավակայան, հավելված, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
«Զվարթնոցում» և մյուս անցակետերում կորոնավիրուսի հետ կապված նոր գործառույթ է իրականացվում
ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով
Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից