ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Շախմատի աշխարհի գավաթի համար մղվող պայքարում Հայաստանը ներկայացնող վերջին շախմատիստը` Լևոն Արոնյանը, դուրս է մնացել հետագա պայքարից։ Այս մասին հայտնում է chesspro.ru կայքը։
Երկրորդ փուլում Արոնյանը 2։0 հաշվով զիջել է ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյին։
Նախօրեին մրցաշարից դուրս էին մնացել նաև հայ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը։ Շախմատիստ Սամվել Տեր–Սարգսյանը հենց առաջին փուլում պարտվել էր ռուս Նիկիտա Վիտյուգովին։
Աշխարհի գավաթի համար պայքարում է 128 շախմատիստ: Կանոնների համաձայն, մասնակիցները խաղում են միմյանց հետ ժամանակի դասական հսկողությամբ (90 րոպե առաջին 40 քայլերի համար, այնուհետև 30 րոպե մինչև խաղի ավարտը՝ խաղի սկզբից յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան ավելացնելով):
Երկու պարտիաներից հետո ոչ-ոքիի դեպքում մրցակիցները խաղում են երկու պարտի՝ 25+10 հսկողությամբ: Եթե կրկին ոչ-ոքի է, ապա 10+10 երկու պարտիաներ, այնուհետև՝ 5+3 պարտիաներ: Եթե դրանից հետո էլ մրցակիցները հաշտությամբ բաժանվեն, ապա նախատեսված է «արմագեդոն» (5-ը 4-ի)+3, ոչ-ոքին հօգուտ սևերի: Եզրափակիչ փուլում խաղալու են չորս պարտիաներ ՖԻԴԵ-ի հսկողությամբ:
Ընդհանուր մրցանակային ֆոնդը 1,6 մլն դոլար է, որից հաղթողը ստանում է 96 հազար դոլար, եզրափակիչ փուլ անցածը՝ 1,6 մլն դոլար, կիսաեզրափակիչ փուլ անցած խաղացողները՝ 40 հազար դոլար, քառորդ եզրափակիչ անցածները՝ 28 հազար դոլար: Գավաթի հաղթողը և եզրափակիչ փուլ անցածը ստանում է 2016թ.-ի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք: Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4-ին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել


