ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Միսս Աշխարհ Խաղաղություն 2015» մրցույթին Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Սարգսյանը մեկնել է Չինաստան, տեղեկանում ենք մոդելի Ֆեյսբուքյան էջից:
Հռիփսիմե Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ պատրաստ է, և արդեն մեկնում է Չինաստան:
«Այսօր մեկնում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մասնակցելու Miss World Peace 2015 ամենամյա մրցույթին, որտեղ ներկայացնելու եմ Հայաստանը: Ոգևորված եմ… Հիանալի պատրաստված…», — գրել է նա:
Նա շնորհակալական խոսքեր է ասել իր հարազատներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն, ինչպես նաև Գեղեցկության և Նորաձևության լիգայի տնօրեն Աշոտ Խաչատրյանին, ով մրցույթին մասնակցելու այս հրաշալի հնարավորությունն է ընձեռել իրեն:
«Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել այն մարդկանց, ովքեր այս մի քանի ամիսների ընթացքում ինձ աջակցել են: Երևի թե սկսեմ ամենագլխավորներից, Գեղեցկության և Նորաձևության լիգայի տնօրեն Աշոտ Խաչատրյանին, ով հնարավորություն տվեց մասնակցելու նման հեղինկավոր մրցույթի: Շնորհակալություն եմ հայտնում հագուստներիս հեղինակներին, ծնողներիս, ընկերներիս, մի խոսքով այն մարդկանց ովքեր իրոք կամեցան լավն ու բարին…», — գրել է Հռիփսիմեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-27-ը Չինաստանում անցկացվող միջազգային հեղինակավոր «Միսս Աշխարհ Խաղաղություն 2015» մրցույթին մասնակցելու և Հայաստանը ներկայացնելու համար Համաշխարհային Գեղեցկության և Նորաձևության Լիգան այս տարի ընտրել էր 21-ամյա հայ մոդել Հռիփսիմե Սարգսյանին: Մրցույթը հիմնադրվել է Հոնկոնգում և նպատակ ունի բարիդրացիական հարաբերություններով միավորել տարբեր ազգերին և ձգտել մշտական խաղաղության: Մրցույթին մասնակցելու են աշխարհի շուրջ 48 երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը:
Հռիփսիմե Սարգսյանը 21 տարեկան է, ծնվել է Երևանում: 16 տարեկանից զբաղվում է մոդելային կարիերայով:
Նոյեմբերի 15-30-ը Հռիփսիմեն նաև Վիետնամում աշխարհի 60 երկրների ներկայացուցիչների հետ միասին կմասնակցի «MISS TOURISM INTERNATIONAL» ամենամյա մրցույթին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել


