00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանագետ. խորհրդարանի ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում բավական լարված իրավիճակ է

© SputnikАнжела Элибегова
Анжела Элибегова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս անգամ Ադրբեջանի իշխանությունները գուցե գնան նոր սցենարով և փորձեն թույլ տան խորհրդարան անցնել քիչ թե շատ թվացյալ ընդդիմադիրներին

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերությունների սրացման մեկնարկը 2013 թվականի Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո էր, որն ավելի ու ավելի սրվելով այսօր հասել է այս մակարդակին: Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու  Անժելա Էլիբեգովան, բացի այդ, 2013 թվականից ի վեր պաշտոնական Բաքվի արտաքին առաջնահերթության մեջ տեսանելի է կայուն ռուսամետ քաղաքականությունը:

Խորհրդարանի ընտրությունների նախաշեմին կանգնած Ադրբեջանում այսօր բավական լարված իրավիճակ է: Բանախոսն ընդգծում է, որ մեկ ու կես ամիս է մնացել քվեարկության օրվան, սակայն մինչ օրս իշխող կուսակցությունը չի ներկայացրել իր ցուցակը: «Շատ պատգամավորներ, որոնք տարիներ շարունակ եղել են խորհրդարանում, այսօր, կարծես թե, շանսեր չունեն, և սրա հետ կապված ներքին կոնֆլիկտը բավական սուր է: Խոսակցություններ կան, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները գուցե գնան նոր սցենարով և փորձեն թույլ տան խորհրդարան անցնել քիչ թե շատ թվացյալ ընդդիմադիրներին»,-ասել է ադրբեջանագետը:

Ադրբեջանում նախընտրական վիճակը դեռևս վիզուալ թեժ չէ, բայց ինչպես նկատում է բանախոսը, եթե մի փոքր ավելի խորքային ենք նայում, ապա պարզ է դառնում, որ այդ երկրում ընթանում են շատ բարդ պրոցեսներ: «Իրական ընդդիմությունն առհասարակ հրաժարվել է մասնակցել ընտրություններին՝ պաշտոնապես հայտարարելով դրա մասին: Այսօրվա դրությամբ կա ևս մեկ հետաքրքիր իրավիճակ. երիտասարդ կազմակերպությունների ներկայացուցիչներ սկսում են միավորվել ինչ-որ դաշինքներում, հանդիպում են օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչների հետ»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, ապա քվեարկությանը նախորդած քննարկումներին առցանց ռեժիմով հետևած Էլիբեգովան մի հետաքրքիր դիտարկում է արել: Մասնավորապես, եվրախորհրդարանականները բոլոր հարցերը, դատապարտումները բավական արագ կերպով են քվեարկել, մինչդեռ Ադրբեջանի հարցում ընթացել է բավական թեժ քննարկում:  «Նույնիսկ որոշ պատգամավորներ, պրոադրբեջանական կառույցների ներկայացուցիչներ  առաջարկում էին առհասարակ չքվեարկել, և թեման չբարձրացնել, բայց երկար և թեժ քննարկումներից հետո քվեարկությունը կայացավ, և բանաձևն ընդունվեց ձայների գերակշիռ մասով»,-ընդգծել է քաղաքագետը:

 Քննարկումներում ամենահետաքրքիրը, ըստ Էլիբեգովայի, ոչ թե մարդու իրավունքների հարցերը լուծելու կոչերն էին, այլ այն սպառնալիքները, որոնք առաջին անգամ հնչեցին ադրբեջանցի պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին: «Այս ամենը բավական զայրացրեց պաշտոնական Բաքվին: Գումարվեց խորհրդարանի արտահերթ նիստ, որի ընթացքում հնչեցին աբսուրդ հայտարարություններ, Եվրամիությանը դատապարտեցին կոռուպցիայի համար, խոսեցին սիրիացի փախստականների մասին, այն մասին թե ինչպես է Ադրբեջանն այդ հարցը հրաշալիորեն լուծել: Բավական զավեշտալի պատկեր էր, և այդ նիստի վերաբերյալ համացանցում արդեն հայտնվել են  ծաղրանկարներ»,-ասել է Անժելա Էլիբեգովան:

Լրահոս
0