00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանը հայտնվել է դիվանագիտական լրջագույն խնդիրների առջև

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Баку
Города мира. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի դիվանագետները բավարար չափով հայրենասեր չեն և, ըստ էության, գնում են տարբեր երկրներ ոչ թե սեփական երկրի շահերը պաշտպանելու, այլ իրենց համար ավելի լավ ապագա գտնելու հեռանկարով, կարծում է քաղաքագետը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի– Sputnik.  Ադրբեջանը կանգնած է դիվանագիտական շատ լուրջ ճգնաժամի առջև, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա` ճգնաժամը պայմանավորված է ոչ միայն դիվանագետների փախուստով, այլ նաև այն ձախողումներով, որոնք բոլորովին վերջերս Ադրբեջանն ունեցավ Եվրախորհրդարանում:

«Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաները, խոսելով ադրբեջանցի դիվանագետների աշխատանքի մասին, մեղադրում են նրանց նաև դավաճանության և ոչ բավարար աշխատանք տանելու մեջ: Ակնհայտ է, որ ճգնաժամ է հասունացել, և Ադրբեջանի դիվանագիտական կորպուսը հայտնվել է ոչ միայն արտաքին, այլև ներքին քննադատությունների թիրախում», — նշել է բանախոսը:

Մեկնաբանելով ադրբեջանցի դիվանագետների՝ վերջին ժամանակաշրջանում պարբերական բնույթ կրող փախուստներին, բանախոսն առանձնացրել է երկու հիմնական պատճառ:

«Հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի դիվանագետները բավարար չափով հայրենասեր չեն և, ըստ էության, գնում են տարբեր երկրներ ոչ թե սեփական երկրի շահերը պաշտպանելու, այլ իրենց համար ավելի լավ ապագա գտնելու հեռանկարով: Այն փաստը, որ վերջին ժամանակներում և տարբեր երկրներում արդեն հինգ դիվանագետ լքել է ծառայությունը և ապաստան խնդրել տվյալ երկրներում, խոսում է այն մասին, որ Ադրբեջանում դիվանագիտական կորպուսը լուրջ խնդիրներ ունի և, ըստ էության, այնտեղ աշխատող կարդրերը, ինչպես հարկն է, չեն ծառայում պետականության», — տեսակետ է հայտնել նա:

Երկրորդ հիմնական պատճառը, ըստ քաղաքագետի, կարող է լինել Ադրբեջանի՝ վերջին ժամանակաշրջանում բավական սուր քննադատության տակ լինելը, ինչն էլ, ըստ էության, կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ դիվանագետների վրա:  «Չդիմանալով այդ քննադատությանը՝ նրանք նախընտրում են միանալ եվրոպական կողմին և հանդես գալ Ադրբեջանի դեմ»,-նշել է քաղաքագետը:

Ադրբեջանի խնդիրն այսօր միայն դիվանագիտությունը չէ: Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Բաքուն ճգնաժամային իրավիճակում է և՛ տնտեսական, և՛ ներքաղաքական զարգացումների, և՛ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների տեսանկյունից: «Այսինքն՝ պետությունն օրեցօր գլորվում է դեպի անդունդը և, դժվար է ասել, թե ինչը կարող է կանգնեցնել այդ գահավիժումը»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի աջակցությանն ավագ գործընկերոջը, մասնավորապես՝ քրդերի դեմ պայքարի հարցում, ապա քաղաքագետը չի կարծում, որ Ադրբեջանը կարող է որևէ կերպ աջակցել Թուրքիային այդ հարցում:

«Առավել ևս, չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է որևէ կերպ ազդեցություն ունենալ մերձավորարևելյան պետություններում Թուրքիայի ազդեցության մեծացման կամ նվազման հարցում: Ադրբեջանը չունի նման պոտենցիալ: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էթնիկ քուրդ է, ապա մեծ հարց է՝ արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունը կօգնի Թուրքիային այդ հարցում: Դեռևս պարզ չէ, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի իշխանությունների արձագանքը քրդերի հարցում»,-նկատել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Լրահոս
0