00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանն ու Աբրահամյանը շնորհավորել են Մեդվեդևին 50-ամյակի կապակցությամբ

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցД.Медведев и С.Саргсян в Казани
Д.Медведев и С.Саргсян в Казани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով այսօր նշում է իր 50-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել են ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` ծննդյան օրվա կապակցությամբ:

«Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ձեր պետական գործունեությունը արժանացրել է Ձեզ հայրենակիցների վաստակած հարգանքին, ծանրակշիռ ներդրում է կատարել Ռուսական պետականության զարգացման և միջազգային ասպարեզում երկրի դիրքերի ամրապնդման գործում», — նշվում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում խորը հարգանքով են վերաբերվում և բարձր են գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ուղղված Մեդվեդևի հետևողականությունը:

«Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը և պատրաստ եմ շարունակել այդ կառուցողական երկխոսությունը՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը հետագայում նոր նախաձեռնություններով և փոխշահավետ ծրագրերով հարստացնելու նպատակով՝ ի շահ մեր երկրների և եղբայրական ժողովուրդների բարգավաճման», — նշվում է նամակում:

Սարգսյանը նաև մաղթել է Մեդվեդևին քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, նոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:

Ինչպես նշվում է Հայաստանի կառավարության կայքում, Աբրահամյանը  Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ Ռուսաստանը  Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է:

Նա բարձր է գնահատել Դմիտրի Մեդվեդևի դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև կարևորել է իրենց միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Երևանում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին:

Լրահոս
0