Шахматы

Շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանն Աշխարհի գավաթի երկրորդ փուլ անցան

188
(Թարմացված է 22:23 12.09.2015)
Գաբրիել Սարգսյան-Մատեուշ Բարտել և Սամվել Տեր-Սահակյան-Նիկիտա Վիտյուգով պարտիաները դեռ չեն ավարտվել

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի- Sputnik. Երկու հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանն արդեն անցել են շախմատի Աշխարհի գավաթի երկրորդ շրջան, որ անցկացվում է Բաքվում նոկաուտ համակարգով: Այս մասին գրված է chessdom.ru կայքում:

Արոնյանն առաջին փուլի երկու պարտիաներում պարտության է մատնել Մայքլ Վեդենկելերին, իսկ Մելքումյանին հաջողվել է խաղից դուրս բերել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին՝ Գատա Կամսկուն. երեկ հայ շախմատիստը պարտության է մատնել ամերիկացուն, իսկ այսօրվա պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

Գաբրիել Սարգսյան-Մատեուշ Բարտել և Սամվել Տեր-Սահակյան-Նիկիտա Վիտյուգով պարտիաները դեռ չեն ավարտվել (երեկ երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի):

Աշխարհի գավաթի համար պայքարում է 128 շախմատիստ:

Կանոնների համաձայն, մասնակիցները խաղում են միմյանց հետ ժամանակի դասական հսկողությամբ (90 րոպե առաջին 40 քայլերի համար, այնուհետև 30 րոպե մինչև խաղի ավարտը՝ խաղի սկզբից յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան ավելացնելով):

Երկու պարտիաներից հետո ոչ-ոքիի դեպքում մրցակիցները խաղում են երկու պարտի՝ 25+10 հսկողությամբ: Եթե կրկին ոչ-ոքի է, ապա 10+10 երկու պարտիաներ, այնուհետև՝ 5+3 պարտիաներ: Եթե դրանից հետո էլ մրցակիցները հաշտությամբ բաժանվեն, ապա նախատեսված է «արմագեդոն» (5-ը 4-ի)+3, ոչ-ոքին հօգուտ սևերի:

Եզրափակիչ փուլում խաղալու են չորս պարտիաներ ՖԻԴԵ-ի հսկողությամբ:
Ընդհանուր մրցանակային ֆոնդը 1,6 մլն դոլար է, որից հաղթողը ստանում է 96 հազար դոլար, եզրափակիչ փուլ անցածը՝ 1,6 մլն դոլար, կիսաեզրափակիչ փուլ անցած խաղացողները՝ 40 հազար դոլար, քառորդ եզրափակիչ անցածները՝ 28 հազար դոլար: Գավաթի հաղթողը և եզրափակիչ փուլ անցածը ստանում է 2016թ.-ի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք: Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4-ին:

188