Максим Саркисян, активист движения Нет грабежу на улице Баграмянa

Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկել է մինչև առավոտյան ժամը 5-ը բացել Բաղրամյան պողոտան

133
(Թարմացված է 00:19 12.09.2015)
Հայտարարությունում նշվում է, որ չնայած ցուցարարների անօրինական գործողություններին՝ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի մասնակիցները բավական ժամանակ ունենան իրենց պահանջները հնչեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներին առաջարկել է մինչև առավոտյան ժամը 5-ն ինքնակամ բացել Բաղրամյան պողոտան:

Հայտարարությունում նշվում է, որ չնայած ցուցարարների անօրինական գործողություններին՝ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար:

«Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 (վեց) ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00՝ իրենց պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար՝ պայմանով, որ այդ ընթացքում հավաքը կշարունակի կրել խաղաղ բնույթ»,- ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ մի քանի ցուցարարներ փորձել են հասնել նախագահի նստավայր, սակայն չեն կարողացել ճեղքել ոստիկանական պատը:

133