Председатель общественной организации Европейская интеграция Карен Бекарян

Բեքարյան. աշխարհն ավելի անվտանգ էր սեպտեմբերի 11–ից առաջ

55
(Թարմացված է 10:29 13.09.2015)
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը Sputnik Արմենիա պորտալին պատմել է, թե ինչպիսին է դարձել աշխարհն այդ միջադեպից հետո

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. 14 տարի է անցել 2001 թ.–ի սեպտեմբերի 11–ից, երբ ահաբեկիչներն ուղևորատար ինքնաթիռներն ուղղեցին դեպի Համաշխարհային առևտրի կենտրոնի և Պենտագոնի շենք, ինչի հետևանքով զոհվեց 3 հազար մարդ։ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը Sputnik Արմենիա պորտալին պատմել է, թե ինչպիսին է դարձել աշխարհն այդ միջադեպերից հետո։

Ինչպես կարծում է փորձագետը, հեշտ է խոսել որևէ իրադարձության մասին` նայելով ամեն ինչին հետահայաց հայացքով, սակայն այդ ժամանակ գործող իշխանությունները որոշումներ էին ընդունում` ելնելով ստեղծված իրավիճակից, չիմանալով, թե ինչպես դա կազդի իրավիճակի վրա ապագայում։

«Հնարավոր է, որ նրանք սխալվել են հաշվարկներում, հնարավոր է` որոշումներն ինքնաբերաբար են ընդունվել, հնարավոր է` դրանք ընդունվել են սեպտեմբերի 11–ը սեփական շահերի համար օգտագործելու նպատակով, սակայն փաստն այն է, որ աշխարհն ավելի անվտանգ էր միչև սեպտեմբերի 11–ը և անգամ դրանից հետո, քան հիմա», – ասաց Բեքարյանը։

Քաղաքագետը կարծում է, որ սեպտեմբերի 11–ից հետո անցած տարիներին իրականացված բոլոր գործողությունները չեն արդարացրել իրենց։

Ինչպես կարծում է Բեքարյանը, աշխարհում ահաբեկչության տարածումը կանխելու համար հարկավոր է առաջին հերթին համաշխարհային առաջատար դերակատարների ընդհանուր համախմբում։

«Սակայն ցավով հարկավոր է փաստել, որ նման համախմբում այս պահին չկա։ Բոլոր երկրները տարբեր ծրագրեր ունեն, տարբեր շահեր, և քանի դեռ նրանք փոխզիջում են փնտրում, իրավիճակը փոխվում է և այլ մոտեցումներ է պահանջում։ Փաստորեն, նրանք ընկել են հեռացող գնացքի հետևից», – ասաց Բեքարյանը։

Նրա խոսքով` անհնար կլինի պայմանավորվել և համախմբվել որևէ բանի շուրջ, քանի դեռ պետություների շահերը համամարդկային արժեքներից ավելի բարձր դիրքում են։

55