00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավարը պատրաստ է պատգամավոր դառնալ

© Photo : ArmenpressПредседатель ОО "Европейская интеграция", политолог Карен Бекарян
Председатель ОО Европейская интеграция, политолог Карен Бекарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորի տեղը թափուր է մնացել Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո։ Ըստ օրենքի, նրա տեղը խորհրդարանում պետք է զբաղեցնի կուսակցական ցուցակով հաջորդողը, որը Կարեն Բեքարյանն է։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն ուրբաթ Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց, որ մտադիր չէ հրաժարվել պատգամավորական մանդատից։ 

Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորի տեղը թափուր է մնացել Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո։ Ըստ օրենքի, նրա տեղը խորհրդարանում պետք է զբաղեցնի կուսակցական ցուցակով հաջորդողը, որը Կարեն Բեքարյանն է։Ծրագրվում է, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նրան մանդատ տրամադրելու հարցը կլուծվի արդեն այսօր, քանի որ երկուշաբթի խորհրդարանում սկսվում է աշնանային նստաշրջանի առաջին նիստը։

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Արփինե Հովհաննիսյանը Հայաստանի արդարադատության նախարար նշանակվեց
«Ես շատ եմ հպարտանում «Եվրոպական ինտեգրացիա» իմ կազմակերպությամբ, քանի որ այն միշտ բաց է եղել, տարբեր հայացքներ ունեցող պրոֆեսիոնալ թիմով»,– ասել է Բեքարյանը։

Նա նշել է, որ խորհրդարանում աշխատանքի անցնելու մասին հարցը քննարկվել է դեռևս մի քանի տարի առաջ, երբ նրան հրավիրել էին ընդգրկվել Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակներում, իսկ կազմակերպության վարչության անցած նիստում երկու օր առաջ նա վայր է դրել մի շարք լիազորություններ։

Բեքարյանի խորհրդարանական գործունեությունը նոր չէ, նա ավելի քան 10 տարի որպես փորձագետ է աշխատել խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։

Իր պատգամավորական աշխատանքը նա դիտարկում է որպես սեփական դիտարկումների և դիրքորոշումների ներկայացման հնարավորություն ավելի հեղինակավոր հարթակում, որը պատասխանատու է վերջնական որոշումների ընդունման համար։

Քաղաքագետը միաժամանակ նշել է, որ թեև 15 տարի զբաղվել է եվրոպական ուղղությամբ, և այն կշարունակի մնալ իր գործունեության հիմնական վեկտոր, խորհրդարանում նա կնախընտրեր լինել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմում, որը հարցերի ավելի լայն շրջանակ է ընդգրկում։

«Դժվար թե մանդատ ստանալը գլոբալ փոփոխություններ ունենա իմ կյանքում, ես միշտ անկուսակցական եմ եղել, իմ հետաքրքրությունների վեկտորը եվրոպական ուղղությունն է, հակամարտությունների ձևափոխումը։ Բայց հիմնական շեշտադրումը կլինի երիտասարդության, ինչպես նաև կրթության և գիտության առաջխաղացմանը, քանի որ ինքս մի ժամանակ լրջորեն զբաղվում էի մաթեմատիկայով»,– ասել է Բեքարյանը։

Լրահոս
0