Женщина работает за компьютером

ՀԲ. Հայաստանում կանանց խտրականություն չկա

136
(Թարմացված է 20:56 10.09.2015)
Հայաստանում և մի շարք երկրներում փորձագետները չեն գտել օրենսդրական որևէ կետ, որը սահմանափակում է կանանց իրավունքները։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն ընդգրկված է 18 երկրների ցանկում, որոնց օրենսդրության մեջ կանանց նկատմամբ խտրականության չկա, ասվում է Համաշխարհային բանկի` կանանց, բիզնեսի և օրենքի գործերով զեկույցում (Women, Business and the Law-2016)։

Համաշխարհային բանկի ուսումնասիրած 173 երկրներից միայն 18–ը չունի օրենսդրորեն ամրագրված գոնե մի կետ, որը կանանց նկատմամբ խտրականություն է ենթադրում։

Պատվավոր ցանկում, բացի Հայաստանից, ընդգրկված են Կանադան, Դոմինիկյան Հանրապետությունը, Էստոնիան, Հունգարիան, Կոսովոն, Մալթան, Մեքսիկան, Նամիբիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Պերուն, Պուերտո Ռիկոն, Սերբիան, Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան և Թայվանը։

Համաշխարհային բանկի տվյալով` կանանց նկատմամբ խտրական օրենքների մեծ մասը վերաբերվում է աշխատանքային օրենսդրության ոլորտին։

Օրինակ, ինչպես նշվում է հետազոտությունում, 18 ուրիշ երկրների (Բահրեյն, Բոլիվիա, Կամերուն, Չադ, Կոնգո, Գաբոն, Գվինեա, Իրան, Հորդանան, Քուվեյթ, Մավրիտանիա, Նիգեր, Քաթար, Սուդան, Սիրիա, ԱՄԷ, Գազայի հատվածի արևմտյան ափ, Եմեն) ամուսնացած կանայք նույնիսկ չեն կարող աշխատանքի ընդունվել առանց ամուսնու թույլտվության։ 

Զեկույցում նշվում է նաև կանանց համար իրավական արգելքների մակարդակը ձեռնարկատիրության և զբաղվածության ոլորտում` արդյո՞ք կանայք կարող են զբաղեցնել կոնկրետ աշխատատեղեր, ունե՞ն վարկերի նկատմամբ հավասար հասանելիություն, և արդյո՞ք բախվում են բնակության վայրի կամ աշխատանքի ընտրության հարցում առկա սահմանափակումներին։

136