00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ լրագրողները պահանջում են, որ իրենց իրավունքների պաշտպանության նոր հետաքննություն անցկացվի

© Sputnik / Асатур ЕсаянцПолицейские расчистили проспект Баграмяна
Полицейские расчистили проспект Баграмяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս լրացել է այդ գործի հետաքննության 2 ամիսը, բայց հետաքննությունը դեռ չի ավարտվել, և մենք ցանկանում ենք իմանալ, թե որ փուլում է գտնվում հետաքննությունը, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի լրագրողական կազմակերպությունները պահանջում են նոր քննչական խումբ ձևավորել, որը կքննի Բաղրամյան պողոտայում անցկացված ցույցերի ժամանակ լրագրողական իրավունքների խախտման դեպքերը, հինգշաբթի կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։


Հունիսի 22-ի լույս 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրել էին ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ, որոնց թվում նաև լրագրողներ կային, տեղափոխվել էին ոստիկանական բաժանմունքներ, 25 մարդ դիմել էր բժիշկների օգնությանը։

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիաները լուսաբանող լրագրողների իրավունքները խախտելու փաստով հարուցվել է քրեական գործ 164 հոդվածի 2 մասով («Լրագրողի օրինական պրոֆեսիոնալ գործունեության խոչընդոտում պաշտոնատար անձի կողմից` իր պաշտոնական դիրքն օգտագործելով»), 185 հոդվածի 1–ին մասով («ուրիշի ունեցվածքի կանխամտածված ոչնչացում կամ վնասում, որը զգալի չափերի վնաս է հասցրել») և 309–րդ հոդվածով («Բռնության կիրառմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահում»)։
«Վերջերս լրացել է այդ գործի հետաքննության 2 ամիսը, բայց հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Մենք ցանկանում ենք իմանալ, թե որ փուլում է գտնվում հետաքննությունը և արդեն ինչպիսի արդյունքներ կան։ Ուժի նման կիրառում, նման քանակությամբ խախտումներ և տուժածներ մինչև այդ չի եղել»,– ասաց Մելիքյանը։

Движение Нет грабежу пыталось перекрыть улицу Баграмяна - Sputnik Արմենիա
220 վոլտ. «էլեկտրական Երևանը» վերադառնու՞մ է
Նրա խոսքով` հանձնաժողովը դիմել է հատուկ քննչական ծառայություն` քննության մանրամասները պարզելու համար, որոնք գաղտնիք չեն, այդ թվում ինչ–որ մեկին մեղադրանք ներկայացվե՞լ է, թե ոչ, քանի՞ քննիչ է քննում գործը, կա՞ն արդյոք դեռ չհարցաքննված լրագրողներ։
«Քանի որ մեզ նամակով պատասխանել են, որ չեն կարող հրապարակել քննության նյութերը, մենք ընդունել ենք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանյան մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, «Ասպարեզ» լրագրողների ակումբի», Տեղեկատվության ազատության կենտրոնի, «Լրագրողներ ապագայի համար» ՀԿ–ի, Հանրային լրագրության ակումբի, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների», Գորիսի մամուլի ակումբի համատեղ հայտարարությունը, որում խորը մտահոգություն ենք հայտնել գործի ընթացքի հետ կապված։ Բացի այդ, մենք պահանջում ենք ստեղծել նոր քննչական խումբ և անցկացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները` մեղավորներին պարզելու և պատժելու համար»,– ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ անհրաժեշտ է սպառել մարդու իրավունքների խախտումների արդյունավետ հետաքննության բոլոր հնարավորությունները երկրի ներսում քննչական մարմինների շրջանակում։ «Եթե պետությունը չբացահայտի նման հանցագործությունները, ապա նրանք կդիմեն միջազգային ատյաններ, ինչպիսիք են ՄԱԿ–ին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»,– նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը։

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporter without borders) կազմակերպության վարկանիշի համաձայն, ԶԼՄ–ների ազատության մակարդակով Հայաստանը 78–րդն է 180 երկրների շարքում։ Միաժամանակ, «Freedom house»–ն իր վարկանիշում 199 երկրների շարքում Հայաստանին հատկացրել է 136–րդ հորիզոնականը։

Լրահոս
0