Занятия в Новгородском колледже искусств им. С.В. Рахманинова

Մեկնարկում է երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը

138
Ավանդույթ դարձած համահայկական երիտասարդական փառատոնին այս տարի կկատարվեն տարբեր հեղինակավոր մրցույթներում հաղթած հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երևանում հինգշաբթի մեկնարկում է երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը, հայտնում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Մինչև սեպտեմբերի 13-ը տևող փառատոնի ընթացքում կհնչեն 26 հեղինակների ստեղծագործություններ։

Ավանդույթ դարձած համահայկական երիտասարդական փառատոնն այս տարի կառանձնանա նրանով, որ համերգային օրերի ընթացքում կկատարվեն տարբեր հեղինակավոր մրցույթներում հաղթած հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Փառատոնի երեք համերգները կկայանան Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության դահլիճում: Համերգների մուտքն ազատ է:

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և  Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախաձեռնությամբ։

138