Министр сельского хозяйства РА Серго Карапетян

Կարապետյան. ԵՏՄ–ն առաջիկա տարիներին չի անցնի ռուբլով առևտրի

156
Ինչպես կարծում է նախարարը, ռուբլով առևտրի անցնելու հարցը ԵՏՄ տարածքում առայժմ չի լուծվի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն առաջիկա 3-5 տարիներին չեն անցնի ռուբլով առևտրի, կարծում է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Այդ հարցը վաղուց է քննարկվում և դեռ երկար կքննարկվի։ Չեմ կարծում, որ առաջիկա տարիներին Եվրասիական միությունն անցնի ռուբլու»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Կարապետյանը։

Երեքշաբթի Եվրասիական միջկառավարական խորհրդի` բելառուսական Գրոդնոյում կայացած նիստում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է անցնել ռազմավարական ապրանքների առևտրի` առանց ռուբլին դոլարին կապելու։

Բացի այդ, Կարապետյանի խոսքով, խոսքը ռազմավարական նշանակության ապրանքների մասին էր (վարչապետի ելույթում)։ «Դա ասելով` հասկանում եմ, օրինակ, գազը, այսինքն, դրա համար ռուբլով վճարելը»,– ասաց Կարապետյանը։

156