Занятия по боевой подготовке на армейском полигоне ВМФ

Եվսեև. Հայաստանը ՌԴ–ից ՀՕՊ միջոցներ և հակատանկային հրթիռներ կգնի

385
Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 200 մլն վարկ 2015-2017թթ.–ին ռազմական տեխնիկա գնելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի– Sputnik. Ռուսաստանի տրամադրած ռազմական վարկի շրջանակում Հայաստանը Ռուսաստանից կգնի հակաօդային պաշտպանության միջոցներ և հակատանկային հրթիռներ, երեքշաբթի «Հայաստան–Ռուսաստան. փոխհարաբերություններ և հեռանկարներ» տեսակապի ժամանակ ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը։

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 200 մլն վարկ 2015-2017թթ.–ին ռուսական արտադրության նորագույն տեսակների ռազմական տեխնիկա գնելու համար։ Վարկը տրամադրվում է 13 տարով` երեք տարի արտոնյալ ժամկետով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։

«Ռուսաստանը Հայաստանին վարկ է տրամադրում սպառազինություն գնելու համար։ Մեր տվյալով` այդ միջոցները կօգտագործվեն ոչ թե «Իսկանդերներ», այլ հակատանկային հրթիռներ և ՀՕՊ միջոցներ գնելու նպատակով»,– ասաց Եվսեևը։

Ռազմական փորձագետի խոսքով` Ադրբեջանը գերազանցում է ավիացիայի և տանկերի ոլորտում, ուստի այդ սպառազինությունները գնելու շնորհիվ Հայաստանը կհավասարեցնի առկա տարբերությունը։

385