00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Պետրոսյանը կաշխատի պրոդյուսերական կենտրոնում

© Photo : ArmenpressВардан Петросян, актер
Вардан Петросян, актер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարդան Պետրոսյանը աշխատանքի կանցնի այն ժամանակ, երբ բոլոր փաստաթղթերը պատրաստ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի– Sputnik. Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը սեպտեմբերի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր կացարանից տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ նա պատիժը կկրի բաց ռեժիմով: Նույն օրը Վարդան Պետրոսյանի պաշտպանը ՔԿՀ-ին է ներկայացրել աշխատանքային պայմանագիր: Դերասանը, ըստ այդ պայմանագրի, աշխատելու է Վազգեն Սարգսյան 7 հասցեում գտնվող պրոդյուսերական ընկերությունում՝ որպես պրոդյուսեր, հաղորդում է www.armtimes.com կայքը։

Կայքի տեղեկություններով` Վարդան Պետրոսյանը որպես պրոդյուսեր աշխատելու է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում: Տեղեկությունը հաստատել է կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանը: «Մենք գիտեինք, որ բաց տիպի ռեժիմի համար Վարդան Պետրոսյանին աշխատանք է հարկավոր: Ինքը մեզ շատ մտերիմ, շատ լավ մարդ է, իր գործի մեջ պրոֆեսիոնալ, մենք էլ որոշեցինք իրեն ընդգրկել մեր գործունեության մեջ: Նա մեզ մոտ աշխատելու է որպես պրոդյուսեր: Վարդան Պետրոսյանը աշխատանքի կանցնի այն ժամանակ, երբ բոլոր փաստաթղթերը կլինեն: Մեր գործը կոնկրետ ժամ չունի, ազատ գրաֆիկ է, այնպես, որ որևէ խնդիր չկա: Շաբաթվա մեջ ինքը, ինչպես մյուս բոլոր աշխատակիցները, կունենա երկու հանգստյան օր»,- թերթի հետ զրույցում հայտնել է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը։ Տիգրան Գրիգորյանը ավելացրել է նաև, որ Վարդան Պետրոսյանը Տիկնիկային թատրոնից նույնպես աշխատանքի հրավեր է ստացել: «Հիմա, թե նա կընտրի մեզ հետ աշխատելը, թե՝ թատրոնում, դեռևս չգիտենք»,- եզրափակել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2013թ.–ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան մայրուղու վրա դերասանի մեքենան բախվել էր մեկ այլ մեքենայի, որի հետևանքով 7 մարդու տեղափոխել էին հիվանդանոց, այդ թվում` Վարդան Պետրոսյանին։ Ավելի ուշ տուժածներից երկուսը մահացել էին։

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:
Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև տասը մարդու համար նախատեսված բնակելի կացարանում:

Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատասխան` բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում, և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։

Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու` սույն օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված սկզբունքները չեն գործում, և դատապարտյալները պահվում են հասարակական համակեցության կանոններին համապատասխան:

Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Լրահոս
0