Встреча президента РФ В.Путина с представителями национальных общественных объединений Крыма

Ղրիմի ղեկավար Ակսյոնովը կայցելի Հայաստան

1031
(Թարմացված է 17:23 08.09.2015)
Նա Հայաստանում մասնակցելու է միջտարածաշրջանային համաժողովին, որի ընթացքում ներկայացված է լինելու նաև ղրիմյան ստենդը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի– Sputnik. Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը նախատեսում է պաշտոնական այցով այցելել Հայաստան և Աբխազիա։ Այս մասին  հայտնել է Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։

«Մենք պայմանավորվել ենք, որ դուք կմասնակցեք համաժողովին, որը տեղի կունենա Հայաստանում։ Դուք Աբխազիա կայցելեք Սոչի կատարած ուղևորության ժամանակ»,– ասել է Մուրադովը Ղրիմի կառավարության նիստի ժամանակ։

Նրա խոսքով` Հայաստանում կանցկացվի միջտարածաշրջանային համաժողով, որտեղ ղրիմյան մեծ ստենդ կներկայացվի։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը նշել է, որ Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի և իր դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո նրանք դարձել են ներքին զբոսաշրջիկներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել միայն Ռուսաստանի տարածքում։

1031