Заседание Высшего Евразийского экономического совета на уровне глав государств (ВЕЭС)

Սարգսյանը կներկայացնի Արցախի իրավիճակի սրումը ՀԱՊԿ գագաթնաժողովում

90
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է հակամարտության շուրջ իրավիճակի սրման մասին և պատմել է ադրբեջանական կողմի գործողությունների մասին, որն, ըստ նրա, ակտիվ օգտագործում է խոշոր տրամաչափերի հրազեն և հրետանի

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ներկայացնել ղարաբաղյան հակամարտության գոտում սրման հետ կապված իրավիճակը Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում։

ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի Տաջիկստանում սեպտեմբերի 15–ին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ փնտրելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում շատ լարված է սահմանին»,– ասել է Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Ադրբեջանական կողմը, բացի խոշոր հրազենից, կիրառում է նաև հրետանի։ Իհարկե, մենք պատասխանում ենք։ Այդ մասին մանրամասն կպատմեմ Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում»,– ավելացրել է նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: —0-

90