Армянская АЭС

ՌԴ–ն դիտարկում է Հայկական ԱԷԿ–ի կառուցմանը մասնակցելու տարբերակները

82
Ռուսաստանն ուսումնասիրում է Հայկական ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցմանը, ինչպես նաև կայանի անվտանգ շահագործման ապահովմանը մասնակցելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանն ուսումնասիրում է Հայկական ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցմանը մասնակցելու հնարավորությունները, ասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ կատարած աշխատանքային այցին կից նյութերում։

Հայաստանի կառավարությունը 2014 թվականի մարտին որոշում է ընդունել ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարացնելու մասին միջուկային նոր էներգաբլոկի շինարարական աշխատանքների ուշացումների պատճառով։ «Ռոսատոմը» հայ փորձագետների հետ միասին պայմանավորվել են մինչև 2026 թվականը շահագործման ժամկետի երկարացման նախագծի շուրջ աշխատելու մասին։

«Հայկական ԱԷԿ–ի անվտանգ շահագործման ապահովման օժանդակությանը զուգահեռ ռուսական կողմն ուսումնասիրում է նոր էներգաբլոկի կառուցմանը մասնակցելու հնարավորությունները»,– նշվում է նյութերում։

2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը և Հայաստանը ստորագրել են Հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2026 թվականը երկարացնելու հարցում գործակցության համաձայնագիր։ Փետրվարին Մոսկվայում ստորագրվել է Հայաստանի կառավարությանն այդ աշխատանքների ֆինանսավորման վարկի տրամադրման համաձայնագիր։ Համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 միլիոն դոլար և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ։

Հարավային Կովկասում միակ Հայկական ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Ներկայում աշխատում է միայն 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը։

82