ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի– Sputnik. Ռուսաստանը «Հյուսիսային հոսք 2»–ի կառուցման համաձայնագրով ընտրեց Եվրոպա գազի մատակարարման ավելի հուսալի ճանապարհ, քան «Թուրքական հոսքը», «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։
«Գազպրոմ» ռուսական էներգետիկ կոնցեռնն ու եվրոպացի գործընկերները սեպտեմբերի 4–ին համաձայնագիր են ստորագրել «Հյուսիսային հոսքի» ևս երկու ճյուղերի կառուցման մասին։ Երկու նոր ճյուղերով, որոնց արժեքը կազմում է 9,9 մլրդ եվրո և որոնց կառուցումը պետք է ավարտվի մինչև 2019 թ.–ի վերջ, Գերմանիա կտեղափոխվի 55 մլրդ խորանարդ մետր գազ։
Նոր կոնսորցիումի կազմում ներառվել են վեց մասնակիցներ` «Գազպրոմը», E.ON–ը, BASF Wintershall դուստր ընկերությունը, OMV–ին, ENGIE–ը և Royal Dutch Shell–ը։ Կոնսորցիումում Գազպրոմն ունի 51 տոկոս, ENGIE–ը` 9 տոկոս, մնացած գործընկերները` 10–ական տոկոս։
«Ռուսաստանը փորձում է գտնել այն եղանակները, որոնք ավելի հուսալի են գազի մատակարարման սեփական եկամուտը ապահովվելու և Եվրոպական շուկայում սեփական ներկայացուցչությունը պահպանելու համար: Թուրքիան և Ուկրաինան տվյալ պարագայում դուրս են գալիս խաղից տարբեր պատճառներով։ Ուկրաինայի պարագայում և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական, և՛ անվտանգության խնդիրն է», – ասել է Մարկարովը։
Նրա խոսքով` Թուրքիայի պարագայում խոսքը ոչ միայն Թուրքիայի դիրքի փոփոխության մասին է, այլ նաև չհաջողված «Հարավային հոսքի» մասին։
«Թուրքիայում իրավիճակը լարվում է, երկիրը ներգրավվեց իսլամական պետության դեմ պայքարում, Թուրքիայում չի ձևավորվում կառավարություն, սպասում են նոր ընտրությունների։ Բացի այդ, իշխանությունները փորձում են ավելի շատ դիվիդենտներ կորզել տրանզիտ երկիր դառնալու համար», – նշել է Մարկարովը։
Փորձագետի խոսքով` վերջին շրջանում ձևավորվող տարբերությունները տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ, որոնք կան և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի միջև, վերաբերում են այդ թվում նաև Սիրայի և քրդական հարցերին, և դրանք ազդում են այս տնտեսական քաղաքականության վրա։
«Չնայած այն տարբերություններին, որոնք կան այսօր, այդ թվում նաև Գերմանիայի և Ռուսաստանի միջև, տնտեսական շահի հասկացությունը շարունակում է հանդես գալ որպես կարևոր էլեմետ տնտեսական և, մասնավորապես, գազայիին համագործակցության համար։ Ռուսաստանն օգտագործում է ավելի հուսալի և օպտիմալ տարբերակ, ինչը Ռուսաստանի համար ավելի կարևոր է, քան թուրքական գործոնի օգտագործումը, երբ Թուրքիան կարող է օգտագործել այդ գազամուղը սեփական շահերի համար», – ասել է Մարկարովը։
Նա նաև նշել է, որ Ուկրաինան արդեն դառնում է խնդիր ոչ միայն ուկրաինացիների համար, այլ նաև Եվրոպայի համար, և այն բանակցային գործընթացը, որը պարբերաբար տեղի է ունենում Կիևի իշխանությունների և Բեռլինի միջև, ցույց է տալիս, որ նրանք այդքան մեծ գոհունակություն չունեն Կիևի կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ։
«Ավելին, որ Գերմանիան, որն արդեն ուներ կորուստներ` կապված սանկցիաների և ընդհանուր իրավիճակի հետ, որը կա այսօր Եվրոպայում, սպասում է նոր միգրանտների, տվյալ պարագայում նրանք ավելի նպատակահարմար են գտնում ունենալ գործնական հարաբերություններ այն գործընկերների հետ, որոնց հետ վաղուց ծանոթ են», – ընդգծել է Մարկարովը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն
Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի
3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։
Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։


