Заведующий кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан Восканян

Փորձագետ. Եվրոպայում փախստականների հետ ԻՊ գրոհայինների հայտնվելու վտանգ կա

282
Աֆղանստանի և Սիրիայի փախստականների շարքում բարձր է ԻՊ կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմնակիցների հայտնվելու հնարավորությունը, որոնք փախստականների անվան տակ կփորձեն ներխուժել Եվրոպա, կարծում է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Փախստականների խմբի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների Եվրոպա ներխուժելու վտանգ կա, Sputnik Արմենիային ասել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը` մեկնաբանելով Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերի հայտարարությունը, որ Գերմանիա փախստականների անվան տակ կարող էին գալ նաև ԻՊ գրոհայիններ։

«Բնականաբար, Աֆղանստանի և Սիրիայի փախստականների շարքում բարձր է ԻՊ կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմնակիցների հայտնվելու հնարավորությունը, որոնք փախստականների անվան տակ կփորձեն ներխուժել Եվրոպա», – ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքերով` անկախ փախստականների վերջին ալիքից` Եվրոպայի տարբեր  համայնքներում բնակվում են «այդպիսի դեմքեր» Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից, իսկ փախստականների ներհոսքի հաշվին նրանց թիվը կարող է ավելանալ։ Եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն նոր մարտահրավերներին հակազդելու համար։

«Պետք է հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ իրավիճակը, որն այսօր ստեղծվել է Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում, սխալ քաղաքականության արդյունք է, որն Արևմուտքն իրականացնում է այս տարիներին», – կարծում է իրանագետը։

Նրա կարծիքով` տվյալ իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը Սիրիայում, և ընդհանրապես, Մերձավոր Արևելքում, իրավիճակի կայունացման փորձն է։ Փորձը ցույց է տալիս, որ, փաստորեն, Բաշար Ասադի ռեժիմի այլընտրանքը ոչ թե Սիրիայի քաղաքացիական ընդդիմությունն է, այլ իսլամիստորեն տրամադրված և տարբեր ծայրահեղական խմբավորումներն են։

«Անհրաժեշտ է փնտրել ոչ թե կարճաժամկետ որոշումներ, այլ փորձել կարգավորել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դադարեցնել փախստականների ներհոսքը։ Սիրիայից Եվրոպա ժամանող փախստականների հոսքի զգալի մասը կայուն միջին դասի ներկայացուցիչներ են, որոնք ունեն մասնագիտություն և տիրապետում են լեզուների։ Այն դեպքում, եթե Սիրիայում իրավիճակը կարգավորվի, նրանք չեն լքի այն», – ասաց Ոսկանյանը։

Կարո՞ղ է Եվրամիությունը փլուզվել միգրանտների հետ կապված ճգնաժամի բեռի տակ հարցին պատասխանելիս Ոսկանյանն ասաց, որ Սիրիայի փախստականների զգալի մասը, որոնք կրթություն և մասնագիտություն ունեն, կարող են Եվրոպային օգուտ բերել։

2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք ժամանել են 340 հազար միգրանտներ։ Վերլուծաբանների գնահատականների համաձայն` ոչ օրինական ճանապարհով երկրում գտնվող միգրանտների հետ կապված իրավիճակը ներկա պահին ԵՄ երկրներում տեղափոխված անձանց հետ ամենավատ ճգնաժամում է գտնվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից ի վեր։ Ինչպես հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այդ երկրում մինչև տարեվերջ սպասվում է 800 հազար փախստականների ժամանում։

282
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021).

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

51
(Թարմացված է 12:16 03.03.2021)
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն

Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի
3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։
Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։

 

51
Ոստիկաններ. 25 փետրվարի, 2021

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

25
(Թարմացված է 12:10 03.03.2021)
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

25