армия оборона Карабах граница военнослужащий НКР

Փորձագետ. Հայաստանը պետք է վերահսկողության տակ վերցնի հակառակորդի ռազմական դիրքերը Տավուշում

371
Ինչպես կարծում է ռազմական փորձագետ Շահե Աճեմյանը, դա թույլ կտա ամրապնդել հայ–ադրբեջանական սահմանին գտնվող միակ և առավել խոցելի հատվածը` պաշտպանելով խաղաղ բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանը պետք է վերահսկողություն սահմանի Տավուշի մարզի մոտակայքում գտնվող երեք ադրբեջանական սահմանամերձ դիրքերի նկատմամբ, կարծում է ռազմական փորձագետ, «Խաչակիրներ» ազատամարտիկների ջոկատի անդամ Շահե Աճեմյանը։

Վերջին շրջանում հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակը կտրուկ սրվել է։ Սեպտեմբերի առաջին օրերին հաճախակի են դարձել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչպես նաև Բաքվի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները։ Բացի այդ, Ադրբեջանը սկսել է սահմանին կիրառել ականանետային զենք ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Պատերազմում, ինչպես պատերազմում


Ինչպես Աճեմյանն ասաց լրագրողներին այսօր կայացած ասուլիսի ժամանակ, հակառակորդի այդ հիմնական հենակետերի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը թույլ կտա ամրապնդել հայ–ադրբեջանական սահմանի միակ և առավել խոցելի հատվածը և նման կերպով անվտանգ դարձնել սահմանագծերը` պաշտպանելով խաղաղ բնակչությանը։

«Կարևոր չէ, թե ստեղծված իրավիճակում ինչ են մտածում իշխանական շրջանակներում, մենք այլևս չպետք է մեր վրա փորձենք միջազգային կառույցների կողմից առաջարկվող զսպաշապիկը։ Եկել է վճռական գործողությունների ժամանակը, անհրաժեշտ է հակառակորդին լուրջ դիմակայություն ցուցադրել», – հայտարարեց Աճեմյանը։

Նրա խոսքով` Տավուշի մարզի մոտակայքում հակառակորդի դիրքերին տիրապետելը թույլ կտա փոխել երկու ուժերի դիմակայության ընթացքը։

Ռազմական փորձագետը վստահ է, որ հայկական հասարակությունը, որը հոգեբանորեն դեռևս պատրաստ չէ սահմանին լայնամասշտաբ գործողությունների հնարավոր վերսկսմանը, ամբողջովին կաջակցի Տավուշի մոտակայքում ադրբեջանական դիրքերի վերահսկողությանը վերաբերող իր նախաձեռնությանը։


Պատրաստ մարտի

Հայաստանի առաջին հետախուզական–դիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարտանովն իր հերթին կարծում է, որ հայկական բանակը պատրաստ է լայնամասշտաբ ռազմական գործողություններին` ի տարբերություն Ադրբեջանի, որի գործողությունները դեռևս սահմանափակվում են «սահմանին անիմաստ մարմնաշարժություններով»։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը` որպես ինքնիշխան երկիր, որն ուղիղ կապ չունի ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության հետ, կարող է հակահարված հասցնել ադրբեջանական դիրքերին, որոնք գնդակոծել են Տավուշի մարզի խաղաղ բնակիչներին։

«Նման իրավիճակում անգամ միջազգային հանրությունը չի կարող նախատել Հայաստանին պատերազմ հրահրելու փորձի մեջ, քանի որ նա ընդամենը պաշտպանում է իր ինքնիշխան պետության սահմանագիծը», – ասաց Վարտանովն ու նշեց, որ նման իրավիճակում հասարակությունը պետք է անվերապահորեն աջակցի իր երկրի ղեկավարությանը`անկախ սեփական քաղաքական հայացքներից։ Նա նաև կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի գնա ակտիվ ռազմական գործողությունների` հաշվի առնելով իր բիզնես շահերը, որոնք կարող են տուժել սահմանին հնարավոր լայնամասշտաբ գործողությունների պատճառով։

«Ադրբեջանը չի ցանկանա զրկվել իր նավթային եկամուտներից, և ավելին, օտարերկրյա ընկերությունները թույլ չեն տա սպառնալիքի տակ դնել նավթային ռեսուրսների սեփական մատակարարումները», – ասաց Վարտանովը։

Քաղաքականությունը զսպում է

Ի տարբերություն ռազմական փորձագետների` քաղաքագետներն ավելի զուսպ կանխատեսումներ են անում։ Մասնավորապես, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը նշեց, որ վերջին 10–15 տարում Ադրբեջանը պարբերաբար փորձում է լարվածություն պահպանել ասհմանին և շփման գծում։ Այն ուղղված է ոչ թե լայնամասշտաբ գործողություններ ծավալելուն, այլ միայն միջազգային հանրությանը մեսիջներ ուղարկելու այն մասին, որ այնտեղ չեն հաշտվել Ղարաբաղի ընթացիկ ստատուս–քվոյի հետ։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել է չիրագործված սպառնալիքների սեփական թակարդում, որոնց մասին հրապարակայնորեն և կանոնավոր կերպով հայտարարում է երկրի ներսում։ Միաժամանակ եթե ադրբեջանական իշխանություններն ու քաղաքական վերնախավը համոզված լինեն, որ կկարողանան հասնել ռևանշի, ապա լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսհսկսման հավանականությունը կպահպանվի շփման ողջ գծի երկայնքով», – ասաց Մինասյանը։

Քաղաքագետը նաև կարծում է, որ իրավիճակի սրման վտանգը որոշ իմաստով զսպում է միջազգային հանրության կողմից արձագանքի բացակայությունը, և դեռևս հայտնի չէ, թե ինչպես կարձագանքի այն ավելի ակտիվ ռազմական գործողությունների դեպքում։

371
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021).

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

51
(Թարմացված է 12:16 03.03.2021)
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն

Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի
3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։
Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։

 

51
Ոստիկաններ. 25 փետրվարի, 2021

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

25
(Թարմացված է 12:10 03.03.2021)
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

25