Футбол. Тренировка сборной Армении, Генрих Мхитарян

Հենրիխ Մխիթարյանը հավատում է, որ հայկական հավաքականը կհաղթի դանիացիների հետ խաղում

96
(Թարմացված է 13:04 07.09.2015)
Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ Հայաստանի համար Դանիայի պես ուժեղ թիմերի հետ խաղալը նորություն չէ։ «Մենք հակառակորդին պետք է մեր խաղը թելադրենք»,– ասել է նա։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավատում է, որ սեպտեմբերի 7–ին Երևանում նախատեսված Հայաստան–Դանիա հանդիպումը դրական ավարտ կունենա հայկական հավաքականի համար։


«Ավելի լավ խաղ եմ ակնկալում, քան Սերբիայի հետ խաղն էր։ Հավատում եմ, որ արդյունքը Հայաստանի հավաքականի համար դրական կլինի։ Հակառակորդը շատ ուժեղ է, բայց մեզ համար նորություն չէ նման թիմերի հետ խաղալը։ Մենք հակառակորդին պետք է մեր խաղը թելադրենք»,– ասել է Մխիթարյանն uefa.com–ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` անձամբ նրա համար հավաքականում միակ մոտիվացումը հաղթանակն է։ «Երբ մենք հաղթում ենք, ապա բոլոր հայերի դեմքին ժպիտ է հայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ մեր հաջողությունը տոնում են որպես սեփական հաղթանակ։ Դրանից լավ էլ ի՞նչ կարող է լինել։ Հենց այդ ժպիտներն են ինձ համար ամենամեծ մոտիվացումը»,– նշել է Մխիթարյանը։

Անդրադառնալով սերբերի հետ խաղում դաշտում ունեցած իր դիրքին (հենակետային կիսապաշտպան)` նա ընդգծել է, որ իրեն ավելի լավ է զգում «հետ քաշված հարձակվողի» դիրքում, բայց դա որոշում է մարզիչը, որն ընտրության հնարավորություն չունի` ելնելով կազմի առկա խնդիրներից։ Հիշեցնենք, որ Հայաստան–Սերբիա խաղն ավարտվել էր 0։2 հաշվով։

Կիսապաշտպանի խոսքով` Եվրո–2016–ի ընտրական խաղերում հայկական հավաքականի անհաջողությունների պատճառներից մեկն այն է, որ երկրում  ֆուտբոլի զարգացման մակարդակը ցածր է։

«Ուժեղ թիմ ունենալու համար պետք է մանկապատանեկան լավ կազմակերպված ֆուտբոլ ունենալ։ Ցանկացած տուն պետք է կառուցել հիմքի վրա, իսկ ֆուտբոլի հիմքը մանկապատանեկան ֆուտբոլն է, որի զարգացումը մեզ մոտ թերանում է։ Բացի այդ, պետք է ուժեղ լինի Հայաստանի առաջնությունը, որը նոր անուններ, նոր ֆուտբոլիստներ կբացահայտի։ Ներքին առաջնությունն այդքան էլ բարձր մակարդակում չէ»,– ասել է Մխիթարյանը։

Հայաստանի հավաքականը սերբերի հետ կիսում է խմբի վերջին տեղը (Սերբիան որակազրկվել էր 3 միավորով)` հինգ խաղերից հետո հավաքելով մեկ միավոր։ Տասներկու միավորով առաջատար է Պորտուգալիայի հավաքականը։ Այնուհետև դանիացիներն ու ալբանացիներն են (11 միավոր)։

96
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021).

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

41
(Թարմացված է 12:16 03.03.2021)
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն

Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի
3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։
Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։

 

41
Ոստիկաններ. 25 փետրվարի, 2021

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

21
(Թարմացված է 12:10 03.03.2021)
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

21