Авария на дороге

Փրկարար ծառայություն. հոգեբուժարանի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով մեկ մարդ է մահացել

0
Կիրակի առավոտյան ժամը 06։19–ին ահազանգ է ստացվել, որ «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի– Sputnik. Կիրակի վաղ առավոտյան «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով մարդ է մահացել, հաղորդվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Կիրակի ժամը 06.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ Նուբարաշենի փողոցներից մեկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի և «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենաներն, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները դուրս են բերել մահացածի մարմինը։

0