участница конкурса ”Мисс Планета-2015” от Армении Даяна Давтян

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Միսս մոլորակ 2015» մրցույթին

15295
(Թարմացված է 10:33 30.06.2016)
Մենք Դայանայի մեջ մեծ ներուժ տեսանք։ Նա ոչ միայն գեղեցիկ է, այլև օժտված ներքին կուլտուրայով, տիրապետում է մի քանի լեզվի, ասաց «Top Model Armenia» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Միսս մոլորակ 2015» գեղեցկության մրցույթում Հայաստանը կներկայացնի Դայանա Դավթյանը։ Մրցույթն անցկացվելու է Թբիլիսիում սեպտեմբերի 6-13-ը, ասաց «Top Model Armenia» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը։


«Այս մրցույթն առաջին անգամ է անցկացվում Թբիլիսիում, և 30 երկրների ներկայացուցիչների շարքում առաջին անգամ մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը։ Ներկայացուցիչներից շատերը պրոֆեսիոնալ մոդելներ են։ Այնպես որ մրցակցությունը թեժ է լինելու», – ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` ժամանակը չբավարարեց, որ Հայաստանում նախընտրական փուլ անցկացվի, Դայանան ընտրվեց քասթինգի արդյունքներով։

«Մենք Դայանայի մեջ մեծ ներուժ նկատեցինք։ Նա ոչ միայն գեղեցիկ է, այլև օժտված ներքին կուլտուրայով, տիրապետում է մի քանի լեզվի», – ասաց Բաղդասարյանը։

Նա հույս ունի, որ Դայանան մեծ տպավորություն կգործի մրցույթի ժյուրիի անդամների վրա և կհաղթի մրցույթում, որի եզրափակիչ փուլը կանցկացվի սեպտեմբերի 12-ին։ Դայանան ժյուրիին կներկայանա ոչ միայն լողազգեստով, կոկտելային և երեկոյան զգեստներով, այլև` արցախյան տարազով։
17-ամյա Դայանա Դավթյանը պատմեց, որ արդեն մեկ տարի է` աշխատում է մոդելային բիզնեսում և իր համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը միջազգային մրցույթին։

«Ես մեծ հույսեր եմ կապում մրցույթի հետ, հուսով եմ, որ ըստ արժանվույն կներկայացնեմ իմ երկիրը։ Եթե ես «Միսս մոլորակ 2015» գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեմ, պաշտոնական ողջույնի խոսքում բոլորին խաղաղություն և բարություն կմաղթեմ», – ասաց Դավթյանը։

15295