Задние МИД Армении

ԱԳՆ. Իրականությանը չի համապատասխանում այն լուրը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի հայաբնակ շրջանները

18
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ–ներ հայտնել էին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ռազմական գործողությունների ընթացքում ապստամբների այլ ջոկատների հետ մոտեցել է Դամասկոսի կենտրոնին և մի քանի հայաբնակ թաղամաս գրավել

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը հերքում է այն տեղեկությունը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել են Դամասկոսի հայաբնակ թաղամասերը։

«ՀՀ դեսպանության տվյալով` լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի հայաբնակ շրջանները իրականությանը չեն համապատասխանում», – Facebook սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ։ Կառավարական զորքերին դիմակայում են տարբեր խմբավորումների պատկանող գրոհայինների ջոկատները։

Մինչև հակամարտության սկիզբը Սիրիայում բնակվում էր ավելի քան 100 հազար մարդ, որոնց մեծ մասը` Հալեպի հյուսիսում և Էլ–Հասակեի հյուսիս–արևելքում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7 հազար հայ։ Սիրիական ճգնաժամից հետո արաբական պետությունը լքել է մոտ 90 հազար հայ։

18