00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամառը Հայաստանում. հրդեհները շատ էին, խեղդված մարդիկ` քիչ

© Sputnik / В. Селезнев / Անցնել մեդիապահոցОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության պետ, փոխգնդապետ Արսեն Արշակյանն ամփոփել է 2015 թվականի ամառային սեզոնը և ներկայացրել ինը ամիսների ընթացքում գրանցված արտակարգ պատահարների վիճակագրությունը

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության պետ, փոխգնդապետ Արսեն Արշակյանն ամփոփել է 2015 թվականի ամառային սեզոնը և ներկայացրել ինը ամիսների ընթացքում գրանցված արտակարգ պատահարների վիճակագրությունը։

Մարդկային գործոն + շոգ

Ինչպես չորեքշաբթի Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց Արշակյանը, օդի բավականին բարձր ջերմաստիճանի պատճառով երկրում շատացել են հրդեհի բռնկման դեպքերը, հատկապես` անտառային տարածքներում։

«2014 թվականի համեմատ,  2015 թվականին հրդեհների քանակն արդեն աճել է 86,4%–ով, և գրանցվել է 5237 հրդեհ, որոնցից 3810–ը` անտառային տարածքներում, ինչը 2.9 անգամ գերազանցում է 2014 թվականի նույն ցուցանիշը։ Հրդեհներից տուժել է 8541 հա կանաչ տարածություն», – ասաց Արշակյանը։

Նա նշեց, որ սովորաբար հրդեհների պատճառը մարդկային գործոնն է` չմարած խարույկ, չհավքված աղբ և այլն, իսկ շոգը միայն նպաստում է կրակի տարածմանը։

Արշակյանի խոսքով` ամռանը, միայն մեկ օրում, երբ օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև 43-44 աստիճան, 190 հրդեհ գրանցվեց, և բոլոր այդ հրդեհները արագ մեկուսացվեցին և մարվեցին։

«Այսօր մենք ունենք համապատասխան սարքավորումներ հրդեհները մարելու համար, իսկ հրդեհային կայանները գտնվում են հնարավոր հրդեհավտանգ տեղերից 9-11 րոպե հեռավորության վրա։ Խնդիրը շարունակում է դժվար լուծելի մնալ միայն բարձրլեռնային և դժվարամատչելի շրջաններում, որտեղ ԱԻՆ–ն արդեն տեղադրում է հատուկ հենակետեր և արագ արձագանքման կայաններ», – ասաց Արշակյանը։

Նա նաև նշեց, որ մոտակա օրերին հրդեհավտանգ դեպքերը կկրճատվեն։

«Մոտակա օրերին ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա, ինչը, սակայն, լուրջ վտանգ չի ներկայացնում հրդեհների առաջացման տեսանկյունից», – ասաց Արշակյանը։

Ջրի հետ կատակ չեն անում


Ինչ վերաբերում է ջրի հետ կապված միջադեպերին, ապա, ըստ փոխգնդապետի, այս տարի կրճատվել են մահվան դեպքերը, սակայն ավելացել են հատուկ սարքավորումներ պահանջող դեպքերը։

«Այս տարի Հայաստանում խեղդվել է վեց մարդ, որոնցից երկուսը` Սևանում, ընդ որում նրանցից մեկը` ոչ լողափային սեզոնի ժամանակ։ Ապրիլին այդ անձը շրջվել էր ոչ սթափ վիճակում ձկնորսություն անելիս։ Փրկարար ծառայությունն ահազանգը բավականին ուշ էր ստացել, այդ պատճառով մինչ օրս նրա մարմինը չեն գտել», – ասաց Արշակյանը` ավելացնելով, որ Սևանում գրանցված երկրորդ դեպքը նույնպես կապված է ոգելից խմիչքի հետ։

Մնացած չորս դեպքերը, նրա խոսքով, գրանցվել են լողալու համար չնախատեսված ջրամբարներում և գետերում։

Նրա խոսքով` զգալի ավելացել են այն դեպքերը, երբ մարդիկ իրենց ավտոմեքենաները կայանել են ափին շատ մոտ և մնացել ջրի ու ավազի մեջ։ Նրանց փրկելու համար գործադրվել է հատուկ տեխնիկա։

Լրահոս
0