Заведующий кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан Восканян

Իրանագետ. ԻՊ–ն վտանգավոր է տարածաշրջանի համար, Հայաստանը բացառություն չէ

144
«Իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք է ներկայացնում ինչպես տարածաշրջանի մյուս երկրների, այնպես էլ Հայաստանի համար, կարծում է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լուրջ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար, և քանի որ Հայաստանը այդ տարածաշրջանի մի մասն է կազմում, այն նույնպես վտանգված է, Sputnik Արմենիա պորտալին ասաց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Այդ խմբավորումը ինչպես տարածաշրջանի մյուս երկրների համար, այնպես էլ  Հայաստանի համար սպառնալիք է ներկայացնում, սակայն Հայաստանը ներկա պահին պետք է ավելի շատ զգուշանա իր հարևանների կողմից եկող սպառնալիքներից», – նշեց նա։

Իրանագետն ընդգծեց, որ հաշվի առնելով իրական քաղաքականությունը, Հայաստանի համար ԻՊ–ն այդքան էլ ռիսկային չէ։

«Այդ առումով Թուրքիան ու Ադրբեջանն ավելի ռիսկային են, և ԻՊ–ի կողմից ավելի շատ վտանգված, քանի որ այդ երկրների մի շարք քաղաքացիներ ներգրավվել են այդ ահաբեկչական խմբավորման մեջ», – նշեց նա։


«Իսլամական պետություն» խմբավորումը անցյալ տարվա ամռանը մեծ տարածքներ է գրավել Իրաքի հյուսիսում։ Ներկա պահին այն վերահսկում է Իրաքի տարածության մեկ երրորդ մասը, այդ թվում` Իրաքի հյուսիսում գտնվող խոշոր քաղաքներից մեկը` Մոսուլը։ Իրաքյան զորքերն այժմ ռազմական գործողություններ են իրականացնում Նայնավային կից Անբար նահանգն ազատագրելու համար։

144