Вид на город Ереван

Սիրիահայ երեք ընկերներ Երևանում կոշիկի արտադրամաս են բացել

181
Արտադրանքը դեռ սպառվում է միայն Հայաստանում, այն էլ` որոշակի խանութներում, նրանք նպատակ ունեն նաև ռուսական շուկա դուրս գալ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Սիրիահայ երեք ընկերներ Երևանում բացել են կոշիկի արտադրամաս, հայտնում է a1plus.am կայքը։

Անդրանիկ Սաֆարը կոշիկի մոդելավորող է, հմտությունները սովորել է պապից և հորից։ Նրա մոդելների պատկերները նույնիսկ տեղ են գտել իտալական հայտնի ամսագրերում։

«Արտադրանքը պատրաստված է ամբողջությամբ կաշվից, հաստ կաշվից, կոշիկներն օրթոպեդիկ են։ Տակացուն հաստ է, ինչը տաք կպահի», – ասում է Անդրանիկ Սաֆարը։

Արտադրանքը դեռ սպառվում է միայն Հայաստանում, այն էլ` որոշակի խանութներում, նպատակ ունեն նաև ռուսական շուկա դուրս գալ։ ԵՏՄ–ին անդամակցելու փաստը ուրախացրել է նրանց։

«Եթե մաքսային շուկան բացվի, և ամեն ինչ լինի օրինավոր, ճիշտ ձևով, բոլորի համար լավ կլինի։ Միայն շուկայի պակասություն ունենք հիմա, այդ շուկան էլ  որ լինի, ամեն ինչ լավ կլինի», –  ասում է Անդրանիկ Սաֆարը։

Հումքը Թուրքիայից են բերում, քանի որ Հայաստանում, ըստ նրանց, չկա կաշվի, տակացուի, այլ հումքերի արտադրություն։ Անդրանիկ Սաֆարի հայրը զարմանում է, թե ինչու Հայաստանում չեն վերականգնվում կոշիկի հայտնի ֆաբրիկաները։

Ասում են` այստեղ աշխատում են Հայաստանի լավագույն վարպետները։ Անդրանիկ Սաֆարն էլ վստահեցնում է` իրենք փորձում են հնարավորինս աջակցել նրանց։

181